Աուլ
Աուլ, Աիլ (ղազ.՝ ауыл, ադրբ.՝ aul, ղրղզ.՝ айыл, թաթ.՝ авыл, բաշկիրերեն՝ ауыл)[1], ավանդական գյուղական տիպի բնակավայր, համայնք թյուրքական ազգերի մոտ, ինչպես նաև Միջին Ասիայի և Կովկասի մի շարք այլ ազգերի մոտ։ «Աուլ» բառը ունի թուրքական ծագում, և նշանակում է «գյուղ»։
«Աուլ» բնակավայրի տեսակ, որպես վարչատարածքային միավոր առկա է հետևյալ երկրներում՝
Սվանեթի աուլները (Վրաստան), իրենց առանձնահատում միջնադարյան աշտարակներով, ճանաչվել են որպես համաշխարհային ժառանգություն[2]։ Նմանատիպ աշտարակներ կան նաև Կովկասի այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Ռուսաստանում գտնվող Ինգուշիայում
Աուլները հիմնականում կառուցված են քարից, լեռների լանջերին։ Տները հիմնականում ունեն երկու հարկ, և կառուցված են դեմքով դեպի հարավ։ Սա ապահովում է արևի առավել շատ թափանցումը տան ներս, ինչպես նաև պաշտպանում է հյուսիսային քամիներից։
19-րդ դարում, Ռուսական կայսրության կողմից Կովկասի գրավման ընթացքում, աուլները իրենցից ներկայացնում էին պաշտպանական լավ պայմաններ ունեցող բնակավայրեր, և նրանց գրավումը հնարավոր էր լինում միայն մեծ զոհերի գնով։ Չեչնիայի բազմաթիվ աուլներ այդպես էլ հնարավոր չի եղել գրավել այդ պատերազմի ընթացքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Н. М. Шанский, ed. (1963)։ «Аул»։ ։ I, issue I «А»։ Москва: Издательство Московского университета։ էջ 175 (ռուս.)
- ↑ "Upper Svaneti - UNESCO World Heritage Centre", UNESCO World Heritage Centre, United Nations Educational, Scientific, and Cultural Organization.