Շամիլ
Շամիլ ավարերեն՝ Шамил | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26 (հուլիսի 7), 1797[1] |
Ծննդավայր | Գիմրի, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | փետրվարի 4, 1871[2][1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մադինա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ավարներ |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և imam |
Զբաղեցրած պաշտոններ | Q67331943? |
Երեխաներ | Q18238691? և Gazi Muhammad? |
Imam Shamil Վիքիպահեստում |
Շամիլ (հունիսի 26 (հուլիսի 7), 1797[1], Գիմրի, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - փետրվարի 4, 1871[2][1], Մադինա, Հաբեշի էլայեթ, Օսմանյան կայսրություն), Դաղստանում ստեղծված ռազմա-աստվածապետական պետության ղեկավար՝ երրորդ իմամը (1834 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ավար գյուղացու ընտանիքում։ Ստացել է իր ժամանակի համար իսլամական բարձր կրթություն, համարվել է գիտուն մարդ։ 19-րդ դարի 20-ական թվականներին ցարիզմի դեմ ղազավաթ (սրբազան պատերազմ) հայտարարած Ղազի Մուհամմեդի հետևորդներից էր։ Կազմակերպչական ընդունակությունների, մեծ կամքի և անձնական քաջության, նաև հռետորական ձիրքի շնորհիվ Շամիլը լայն համբավ և անսահմանափակ իշխանություն է ձեռք բերել։ Մինչև 1859-ը գլխավորել է Կովկասի լեռնականների պայքարը ցարական գաղութարարների դեմ տանելով մի շարք խոշոր հաղթանակներ (հատկապես 1840-ական թվականներին)։ Սակայն ներքին հակասությունները և դժվարությունները 1850-ական թվականներին թուլացրել են շարժումը։
1859 թվականին Շամիլը 400 մյուրիդներով պաշարվել է Գունիբ աուլում և անձնատուր եղել գեներալ Ի․ Դ․ Լազարևին։ Կովկասյան պատերազմների ընթացքում Շամիլի դեմ ռազմական գործողությունները ղեկավարել են նաև ցարական բանակի գեներալներ Բ․ Բեհբութովը, Ս․ Արղության-Երկայնաբազուկը և ուրիշներ։ Գերի հանձնվելուց հետո Շամիլը ընտանիքով բնակեցվել է Կալուգայում, իսկ 1870 թվականին մեկնել է Մեքքա ուխտագնացության։ Վախճանվել է Մադինայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ 2,0 2,1 2,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։ ![]() |