Վասիլ Բեհբութով
| Վասիլ Բեհբութով | |
|---|---|
| Ծնվել է | 1791[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] |
| Մահացել է | մարտի 10, 1858[1][2] |
| Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
| Գերեզման | Խոջիվանք |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս (1809)[1] |
| Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
| Պարգևներ և մրցանակներ | |

Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութով (նաև Վասիլ Բեհբության, վրաց.՝ ბებუთაშვილი , 1791[1][2], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1][2] - մարտի 10, 1858[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), իշխան, հետևակազորի գեներալ (1855), հայազգի զինվորական։ Բեհբությանների իշխանական տոհմի ներկայացուցիչ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում (Ռուսական կայսրություն) 1791 թվականի հունվարի 1-ին։ Անցել է ծառայության ռուսական բանակ։
Մասնակցել է 1806-1812 թվականների Ռուս-թուրքական պատերազմին, 1799-1815 թվականներին Նապոլեոն I-ի դեմ մղված մարտերին, Կովկասյան ճակատամարտին, 1828-1829 թվականների Ռուս-թուրքական ճակատամարտին և Ղրիմի ճակատամարտին։
1830-1838 թվականներին Վասիլ Բեհբութովը եղել է Հայկական մարզի վարչության պետ։ 1856 թվականի հունվարի 6-ից սկսած նա ապրել է Թիֆլիսում մինչև մահ։
Մեկ ամսով մինչև փետրվարի 8-ը նա եղել է պետական խոհրդարանի անդամ։ Մահացել է 1858 թվականին մարտի 10-ին Թիֆլիսում։ Մարմինը ամփոփվել է Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Գերեզմանը ոչնչացվել է եկեղեցու ոչնչացման ժամանակ[3][4]։
Վասիլ Բեհբութովը ամուսնացած է եղել Մարի Սոլոմոնովի հետ։ ՈՒնեցել է երկու երեխա Հովսեփը և Նիկոլասը (1839-1904 թվականներ, գեներալ-մայոր)։
Բեհբութովը եղել է Կովկասյան հասարակության գյուղատնտեսության և նախագահի տեղական վարչության ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիրը | Շքանշանը | Կարգը | Տարեթիվը |
|---|---|---|---|
| Ռուսական կայսրություն | Սուրբ Աննայի շքանշան | IV Կարգ | 1813 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | IV Կարգ | 08.08.1820 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Աննայի շքանշան | I Կարգ | 29.03.1829 |
| Ռուսական կայսրություն | Ոսկյա զենք | Արիության համար | 1829 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | IV Կարգ 25 տարի ծառայութըան համար | 18.12.1830 |
| Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 1835 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Վլադիմիրի շքանշան | II Կարգ | 1845 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | III Կարգ | 05.11.1846 |
| Ռուսական կայսրություն | Սպիտակ արծվի շքանշան | 12.10.1847 | |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեկսանդր Նևսկովի Սուրբ Ալեկսանդր Նևսկովի շքանշան | 30.08.1849 | |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան | Ադամանդյա շքանշան | 27.09.1851 |
| Ռուսական կայսրություն | Հրաշալի շքանշան | 15 տարի հրաշհալի ծառայության համար | 22.08.1852 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Գևորգի շքանշան | II Կարգ | 06.12.1853 |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան | 09.08.1852 | |
| Ռուսական կայսրություն | Սուրբ Անդրեյ Պերվոզվաննովի շքանշան սրով | 05.08.1855 | |
| Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան | II Կարգ | 1817 |
| Պարսկաստան | Առյուծի և արևի շքանշան ադամանդյա | I Կարգ | 1835 |
| Պարսկաստան | Պարսկաստանի շահի դիմանկար | 1851 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Խաչիկյան - Հայոց պատմություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 3675, թերթ 1։
- ↑ RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Բեհբութով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Բեհբութով» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 382)։ |