Հենրի Մորգենթաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Մորգենթաու
Hans Henry Morgenthau
Henry Morgenthau.jpg
Ծնվել է ապրիլի 26, 1856({{padleft:1856|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2]
Ծննդավայր Մանհայմ[3]
Մահացել է նոյեմբերի 25, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2] (90 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք[4]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոն հուդայականություն
Կրթություն Նյու Յորք քաղաքի քոլեջ և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն ձեռնարկատեր և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Երեխաներ Հենրի Մորգենթաու
Henry Morgenthau senior Վիքիպահեստում

Հենրի Մորգենթաուն (անգլ.՝ Henry Morgenthau, ապրիլի 26, 1856[1][2] , Մանհայմ[3] - նոյեմբերի 25, 1946[1][2] , Նյու Յորք[4]), ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Մորգենթաուն 1865 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թ-ին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից։ 1913–1916 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–1918 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։ Դիմելով Թալեաթին՝ Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։ Իր հուշերում, որոնք գրված են Օսմանյան Թուրքիայում Հալեպի ԱՄՆ հյուպատոսների զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը։

1916 թ-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»։

Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։ Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին։

1919 թ-ին Մորգենթաուն գլխավորել է Լեհաստանում հրեաների դրությունն ուսումնասիրող հանձնաժողովը, 1923 թ-ին նշանակվել է Ազգերի լիգայի փախստականների գործերով հանձնաժողովի նախագահ, կազմակերպել Թուրքիայից հույների տեղափոխումը Հունաստան և Հունաստանից թուրքերի տեղափոխումը Թուրքիա։

Մորգենթաուն եղել է միջազգային Կարմիր խաչի կազմակերպիչներից և ղեկավարել Ամերիկյան Կարմիր խաչը, զբաղվել է բարեգործությամբ, հատկապես խոշոր նվիրատվություններ է արել թանգարաններին։ Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև հրեական հասարակական-կրոնական կյանքին, եղել հրեական «Բնեյ Բրիտ» կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ։ Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս այլ մտավորականների և գործիչների, որոնք բողոքել են Հայոց ցեղասպանության դեմ, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը։ Մորգենթաուն այն գործիչներից է, որ արժանի են երախտիքի։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Դեսպան Մորգենթաուի պատմությունը 
  • The Ambassador Morgenthau’s Story (1918)
  • The Secrets of the Bosphorus (1918)
  • The Morgenthau Report (October 3, 1919)
  • I was sent to Athens (1929)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118971220 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118971220 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #118971220 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]