Ույղուրների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ույղուրների ցեղասպանություն (ույգ.՝ ئۇيغۇر قىرغىنچىلىقى), Չինաստանի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների շարք, որ իրականացվում են ույղուրների, ղազախների և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում և բնութագրվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ույղուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ույղուրները թյուրքական էթնիկ խումբ են, որը բնակվում է Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Նրանք տարբերվում են Չինաստանում գերակշռող հան էթնիկ խմբից։ Ույղուրները մեծությամբ երկրորդ, իսլամադավան էթնիկ խումբն են Չինաստանում, և իսլամն ույղուրական ինքնության կարևոր ասպեկտ է[3]։ Մոտ 10 միլիոն մարդ խոսում է ույղուրերեն, և այն օգտագործվում է տարածաշրջանի փոքրամասնությունների այլ լեզուների հետ միասին[4]։

Կոնֆլիկտ Սինծիանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ ույղուրները, և՛ կառավարությունը, որը հիմնականում կազմված է հաներից, հավակնում են Սինծիան կղզուն[5]։ Դա առաջացրել է ազգամիջյան հակամարտություն, որն ուղեկցվել է դիմադրությամբ և երբեմն տեղի ունեցող բռնություններով, քանի որ ույղուրները ձգտում էին ավելի մեծ ինքնավարության[6]։ Գիտնականները Սինծիանը բնութագրել են որպես անցումային գործընթաց վերապրած տարածաշրջան, քանի որ չինական կառավարությունը փորձել է այն սահմանամերձ նահանգից վերածել Չինաստանի ունիտար պետության «անքակտելի» նահանգի[7]։

Կայսերական Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այնպես է ստացվել, որ չինական դինաստիաները վերահսկել են ժամանակակից Սինծիանի մի մասը[8]։ Տարածաշրջանը Չինաստանին իշխանության տակ է անցել դեպի արևմուտք էքսպանսիայի արդյունքում, որը ղեկավարել են Ցին կայսրության մանջուրները։ Էքսպանսիան հանգեցրել է նաև Տիբեթի և Մոնղոլիայի նվաճմանը[9]։ Սինծիանը եղել է Ցին կայսրության ծայրամասային մասը և կարճ ժամանակով վերականգնել է անկախությունը դունգանների ապստամբության ժամանակ (1862-1877)[10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից Չինաստանի կառավարությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի ղեկավարությամբ վարում է քաղաքականություն, որի համաձայն՝ ավելի քան մեկ միլիոն մուսուլման (որոնց մեծ մասը ույղուրներ են) առանց որևէ դատական գործընթացի բանտարկվել է գիշերօթիկ ճամբարներում[11][12][13]։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ամենախոշոր ձերբակալությունն է[14][15]։ Հազարավոր մզկիթներ ավերվել կամ վնասվել են, իսկ հարյուր հազարավոր երեխաներ բռնի բաժանվել են իրենց ծնողներից և ուղարկվել գիշերօթիկ դպրոցներ[16][17]։

Պետական քաղաքականությունը ներառում է ույղուրների կամայական կալանքը պետության կողմից հովանավորվող ճամբարներում[18][19], հարկադիր աշխատեցնելը[20][21], ույղուրների կրոնական ծեսերի ճնշումը[22], քաղաքական-գաղափարական մշակումը[23], դաժան վերաբերմունքը[24], հարկադիր ստերիլիզացումը[25], հարկադիր բեղմնականխումը[26][27] և հարկադիր աբորտները[28][29]։ Չինական կառավարության վիճակագրությունը հաղորդում է, որ 2015 թվականից մինչև 2018 թվականը հիմնականում ույղուրներով բնակեցված Կաշգար և Հոտան շրջաններում ծնելիության մակարդակը նվազել է ավելի քան 60 %-ով[30]։ Նույն ժամանակահատվածում, ծնելիությունն ընդհանուր առմամբ երկրում նվազել է 9,69 տոկոսով[31]։ Չինական իշխանությունները խոստովանել են, որ 2018 թվականին Սինծիանում ծնելիության մակարդակը նվազել է գրեթե մեկ երրորդով, սակայն հերքել է հարկադիր ստերիլիզացման և ցեղասպանության մասին տեղեկությունները[32]․ ծնելիության մակարդակը Սինծիանում 2019 թվականին նվազել է 24 %-ով, երբ համազգային անկումը կազմել է 4,2 %[25]։

Սկզբում այդ գործողությունները որակվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն[2][33]։ Նոր մանրամասների ի հայտ գալուց հետո որոշ կառավարություններ, ակտիվիստներ, անկախ ՀԿ-ներ, մարդու իրավունքների փորձագետներ և գիտնականներ այն անվանել են ցեղասպանություն՝ մատնանշելով չինական կառավարության կանխամտածված գործողությունները, որոնք հակասում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածին[34][35][36]։ Չինաստանի կառավարությունը հրապարակայնորեն հերքում է իր կողմից Սինծիանում մարդու իրավունքները խախտելու մասին լուրերը[14][37]։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հանրության արձագանքը միանշանակ չի եղել։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ որոշ պետություններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հանդես են եկել Չինաստանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով, իսկ մյուսները պաշտպանել են Չինաստանի քաղաքականությունը[38]։ 2020 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է Չինաստանում իրականացնել հետաքննություն[39][40]։ Միացյալ Նահանգները դարձել է առաջին երկիրը, որը Չինաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները հայտարարել է որպես ցեղասպանություն՝ իր եզրակացության մասին հայտարարելով 2021 թվականի հունվարի 19-ին[41]։ Մի քանի երկրների օրենսդիր մարմիններն ընդունել են ոչ պարտադիր առաջարկներ, որոնք Չինաստանի գործողությունները բնութագրում են որպես ցեղասպանություն, որոնց թվում են Կանադայի համայնքների պալատը[42], Նիդերլանդների խորհրդարանը[43], Միացյալ Թագավորության համայնքների պալատը[44], Լիտվայի Սեյմը[45] և Ֆրանսիայի Ազգային ժողովը[46]։ Այլ խորհրդարաններ, ինչպիսիք են Նոր Զելանդիայի[47], Բելգիայի[48] և Չեխիայի Հանրապետության խորհրդարանները, դատապարտել են ույղուրների դեմ Չինաստանի կառավարության իրականացրած գործողությունները՝ որպես «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն[49]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Cultural genocide': China separating thousands of Muslim children from parents for 'thought education'». The Independent. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 Finnegan, Ciara (2020). «The Uyghur Minority in China: A Case Study of Cultural Genocide, Minority Rights and the Insufficiency of the International Legal Framework in Preventing State-Imposed Extinction». Laws. 9: 1. doi:10.3390/laws9010001.
  3. David A Palmer; Glenn Landes Shive; Philip L Wickeri Chinese religious life. — Oxford: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2011. — С. 61-63. — 1 online resource (xii, 277 pages) с. — ISBN 978-0-19-987566-5, 0-19-987566-9, 0-19-991448-6, 978-0-19-991448-7
  4. Eberhard, David M.; Simons, Garry F.; Fennig, Charles D. «Uyghur». Ethnologue (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Frederick Starr Xinjiang : China's Muslim borderland. — Armonk, N.Y.: M.E. Sharpe Inc, 2004. — С. 101-119. — 1 online resource (xv, 484 pages) с. — ISBN 978-1-317-45137-2, 1-317-45137-6
  6. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 63. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  7. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 4. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  8. Michael E. Clarke Xinjiang and China's Rise in Central Asia - A History. — London: Routledge, 2011-03-08. — 224 с. — ISBN 978-0-203-83111-3
  9. James Millward ‘Reeducating’ Xinjiang’s Muslims(անգլ.) // The New York Review of Books. — 2019. — ISSN 0028-7504.
  10. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 3. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  11. «One million Muslim Uighurs held in secret China camps: UN panel». Al Jazeera. 2018 թ․ օգոստոսի 10.
  12. Welch, Dylan; Hui, Echo; Hutcheon, Stephen (2019 թ․ նոյեմբերի 24). «The China Cables: Leak reveals the scale of Beijing's repressive control over Xinjiang». ABC News (Australia).
  13. «UN: Unprecedented Joint Call for China to End Xinjiang Abuses». Human Rights Watch. 2019 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. 14,0 14,1 Finley, Joanne (2020). «Why Scholars and Activists Increasingly Fear a Uyghur Genocide in Xinjiang». Journal of Genocide Research. 23 (3): 348–370. doi:10.1080/14623528.2020.1848109. S2CID 236962241.
  15. Kirby, Jen (2020 թ․ սեպտեմբերի 25). «Concentration camps and forced labor: China's repression of the Uighurs, explained». Vox. «It is the largest mass internment of an ethnic-religious minority group since World War II.»
  16. Feng, Emily (2018 թ․ հուլիսի 9). «Uighur children fall victim to China anti-terror drive». The Financial Times.
  17. Adrian Zenz (2019 թ․ հուլիս). «Break Their Roots: Evidence for China's Parent-Child Separation Campaign in Xinjiang». The Journal of Political Risk. 7 (7).
  18. Waller, James; Albornoz, Mariana Salazar (2021). «Crime and No Punishment? China's Abuses Against the Uyghurs». Georgetown Journal of International Affairs (անգլերեն). 22 (1): 100–111. doi:10.1353/gia.2021.0000. ISSN 2471-8831. S2CID 235855240.
  19. Danilova, Maria (2018 թ․ նոյեմբերի 27). «Woman describes torture, beatings in Chinese detention camp». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  20. Turdush, Rukiye; Fiskesjö, Magnus (2021 թ․ մայիսի 28). «Dossier: Uyghur Women in China's Genocide». Genocide Studies and Prevention. 15 (1): 22–43. doi:10.5038/1911-9933.15.1.1834.
  21. Sudworth, John (2020 թ․ դեկտեմբեր). «China's 'tainted' cotton». BBC News.
  22. Congressional Research Service (2019 թ․ հունիսի 18). «Uyghurs in China» (PDF). Congressional Research Service. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. «Muslim minority in China's Xinjiang face 'political indoctrination': Human Rights Watch». Reuters. 2018 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. «Responsibility of States under International Law to Uyghurs and other Turkic Muslims in Xinjiang, China» (PDF). Bar Human Rights Committee. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. 25,0 25,1 «China cuts Uighur births with IUDs, abortion, sterilization». Associated Press. 2020 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. «China Forces Birth Control on Uighurs to Suppress Population». Voice of America.
  27. Samuel, Sigal (2021 թ․ մարտի 10). «China's genocide against the Uyghurs, in 4 disturbing charts». Vox.
  28. «China: Uighur women reportedly sterilized in attempt to suppress population». Deutsche Welle. 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  29. «China 'using birth control' to suppress Uighurs». BBC News. 2020 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  30. «China cuts Uighur births with IUDs, abortion, sterilization». Associated Press. 2020 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  31. «Birth rate, crude (per 1,000 people), China». The World Bank. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  32. Ivan Watson, Rebecca Wright and Ben Westcott (2020 թ․ սեպտեմբերի 21). «Xinjiang government confirms huge birth rate drop but denies forced sterilization of women». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  33. «'Cultural genocide': China separating thousands of Muslim children from parents for 'thought education'». The Independent. 2019 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  34. «Uighurs: 'Credible case' China carrying out genocide». BBC News. 2021 թ․ փետրվարի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  35. Alecci, Scilla (2020 թ․ հոկտեմբերի 14). «British lawmakers call for sanctions over Uighur human rights abuses». International Consortium of Investigative Journalists. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  36. Piotrowicz, Ryszard (2020 թ․ հուլիսի 14). «Legal expert: forced birth control of Uighur women is genocide – can China be put on trial?». The Conversation. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. Griffiths, James (2021 թ․ ապրիլի 17). «From cover-up to propaganda blitz: China's attempts to control the narrative on Xinjiang». CNN.
  38. Basu, Zachary (2020 թ․ հոկտեմբերի 8). «Mapped: More countries sign UN statement condemning China's mass detentions in Xinjiang». Axios. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  39. Griffiths, James. «China avoids ICC prosecution over Xinjiang for now, but pressure is growing». CNN. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  40. «Report on Preliminary Examination Activities 2020» (PDF). The Office of the Prosecutor. International Criminal Court. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  41. Gordon, Michael R. (2021 թ․ հունվարի 19). «U.S. Says China Is Committing 'Genocide' Against Uighur Muslims». The Wall Street Journal. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  42. Ryan Patrick Jones (2021 թ․ փետրվարի 22). «MPs vote to label China's persecution of Uighurs a genocide». Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. «A substantial majority of MPs — including most Liberals who participated — voted in favour of a Conservative motion that says China's actions in its western Xinjiang region meet the definition of genocide set out in the 1948 United Nations Genocide Convention. ... The final tally was 266 in favour and zero opposed. Two MPs formally abstained.»
  43. «Dutch parliament: China's treatment of Uighurs is genocide». Reuters. 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  44. Hefffer, Greg (2021 թ․ ապրիլի 22). «House of Commons declares Uighurs are being subjected to genocide in China». Sky News. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  45. Basu, Zachary (2021 թ․ մայիսի 20). «Lithuanian parliament becomes latest to recognize Uyghur genocide». Axios.
  46. «French Parliament Denounces China's Uyghur 'Genocide'». AFP News. 2022 թ․ հունվարի 20.
  47. Manch, Thomas (2021 թ․ մայիսի 5). «Parliament unanimously declares 'severe human rights abuses' occurring against Uyghur in China». Stuff. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  48. «Belgian MPs warn of 'risk of genocide' of China's Uyghurs». Alarabiya. AFP. 2021 թ․ հունիսի 15.
  49. Gerlin, Roseanne (2021 թ․ հունիսի 15). «Belgium, Czech Republic Legislatures Pass Uyghur Genocide Declarations». Radio Free Asia.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]