Անֆալ
Անֆալ (արաբ․՝ حملة الأنفال , քրդ.՝ Şallawî Enfal), Հյուսիսային Իրաքի քրդական բնակչության դեմ պայքարի ծրագրի կոդավորված անվանումը, որը 1987-1989 թվականներին իրականացվել է Իրաքում։ Արաբերենից թարգմանած ծրագրի անվանումը նշանակում է «ռազմավար»։ Տարբեր գնահատականներով՝ այդ ընթացքում սպանվել է 50 000 - 182 000 քուրդ։
Անֆալի ցեղասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրդերի զանգվածային ցեղասպանության առաջին գործողությունը եղել է Բարզան քրդական ցեղախմբի բոլոր տղամարդկանց (15 տարեկան և ավելի) ոչնչացումը, որն իրականացվել է դեռ 1983 թվականի ամռանը։ Իրաքի զինվորականները շրջապատել են ցեղախմբի ճամբարը, որտեղ գտնվում էին տարհանված բարզանցիները։ Տղամարդկանց նստեցրել են բեռնատարների մեջ և տարել անհայտ ուղղությամբ։ Իրաքի իշխանությունները նույն սխեմայով, սակայն առավել մասշտաբային գործողություններով հանդես են եկել «Անֆալ» ռազմագործողության ժամանակ, որն իրականացվել է Իրաքի բանակի կողմից՝ 1987 թվականի մարտի 29-ից մինչև 1989 թվականի ապրիլի 23-ը։ Ռազմագործողությունն ուղղակիորեն ղեկավարվել է Բաաս կուսակցության հյուսիսային բյուրոյի գլխավոր քարտուղար Ալի Հասան ալ Մաջիդի կողմից, որը Սադդամ Հուսեյնի զարմիկն էր։ Ալ Մաջիդը ստացել է «Քիմիական Ալի» մականունը։ «Human Rights Watch» և «Amnesty International» միջազգային հասարակական կազմակերպությունների հաշվարկներով՝ ցեղասպանության ողջ ընթացքում զոհվել կամ անհետ կորել է մոտ 182 000 քուրդ։ Նրանց ճակատագրի մեծ մասն անհայտ է եղել ընդհուպ մինչև Սադդամ Հուսեյնի տապալումը, երբ Իրաքի ողջ տարածքում սկսել են հայտնաբերվել մահապատժի ենթարկվածների զանգվածային գերեզմաններ։ Քրդական շուրջ 5 000 գյուղերից ամբողջությամբ ոչնչացվել են 4 000-ը, 700 000 մարդ ուղարկվել է համակենտրոնացման ճամբարներ, իսկ փախստական է դարձել մոտ 1 միլիոն մարդ[1]։
Պլանի իրականացման ամենադաժան հատվածները եղել են Իրաքի ռազմաօդային ուժերի կողմից քրդական բնակավայրերի քիմիական ռմբակոծումները։ Առավել հայտնի է 1988 թվականի մարտին Հալաբջայում տեղի ունեցած գազային հարձակումը, սակայն քրդական քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմիական զենքի առաջին փորձարկումներն իրականացվել են դեռ մեկ տարի առաջ, երբ 1987 թվականի ապրիլին Բալիսանի հովտի 24 գյուղեր (Էրբիլի նահանգ), Քարադաղի (Սուլեյմանիից հարավ) և Իրաքի Քուրդիստանի Յահսոմեր շրջաններում 48 ժամվա ընթացքում երկու անգամ ենթարկվել են քիմիական հարձակման։ Պատճառը կայանում էր նրանում, որ այս բնակավայրերի բնակչությունը բացահայտ դեմ էր արտահայտվում Բաղդադի ռեժիմին։
«Անֆալ» ռազմագործողության շրջանակներում լայնորեն ոչնչացվել են քրդական գյուղերը, որոնց բնակիչները տարհանվել կամ ոչնչացվել են։ Միևնույն ժամանակ Իրաքի Քուրդիստանի տարածքը, հատկապես Քիրքուք քաղաքում, երկրի հարավային շրջաններից վերաբնակեցվել է աղքատ արաբական բնակչությամբ, որպեսզի փոփոխվի տարածաշրջանի ազգային կազմը։ Քրդական բազմաթիվ շրջաններ ամբողջությամբ դատարկվել են, մինչև 4 000 բնակավայրեր վերացվել են, իսկ բնակչությունը տեղահանվել է «օրինակելի գյուղեր», որոնք իրենց բնույթով մոտ են եղել համակենտրոնացման ճամբարների։
Վկայություններ և փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անֆալ» ռազմագործողության ժամանակ շրջանի կուսակցական և պետական ղեկավարության առաջ ունեցած Ալի Հասան ալ Մաջիդի ելույթների ձայնագրությունները Քիրքուքում 1991 թվականին տեղի ունեցած անհաջող ապստամբության ժամանակ ընկել է քրդերի ձեռքը[2][3]։ Ամփոփելով ռազմագործողության արդյունքները՝ Ալի Հասանը նշել է[4].
Մյուս ելույթներում Ալի Հասան ալ Մաջիդը այսպես է նկարագրում «Անֆալի» էությունը[5]․
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրդերի ցեղասպանությունն անտեսվել է ինչպես Խորհրդային միության և սոցիալիստական ճամբարի երկրների կողմից, այնպես էլ՝ Արևմուտքի և առաջին հերթին Միացյալ Նահանգների կողմից, որն այդ ժամանակ աջակցում էր Իրաքին ընդդեմ իրանական իսլամիստների։ Հալաբջայի պատասխանատվությունը Կենտրոնական հետախուզական վարչությունը դրել է Իրանի վրա։ ԿՀՎ առաջատար փորձագետներից մեկը՝ Սթիվեն Պելատիեն, որը Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ զբաղվում էր Իրաքում առկա իրավիճակի վերլուծությամբ, վկայում է[6]․
Իրաքի բանակը Հալաբջայում տեղի ունեցած բախումների ժամանակ իրավամբ կիրառել է քիմիական զենք, սակայն կիրառել է ոչ թե քաղաքի խաղաղ բնակչության, այլ հարձակում գործած իրանական բանակի նկատմամբ։ Բոլոր հարվածներն ուղղվել են հարձակում գործած բանակի դիրքերի ուղղությամբ։ Ի պատասխան, Իրանը ևս իրականացրել է քիմիական հարձակում, իսկ քաղաքի բնակիչներն ուղղակի հայտնվել են կրակի գոտում և դարձել տասնամյա պատերազմի հերթական պատահական զոհերը։ Հալաբջայի աղետից անմիջապես հետո ԿՀՎ-ն իրականացրել է շրջանից հավաքված իրերի փորձաքննություն և պատրաստել գաղտնի զեկույց, որտեղ միանշանակ նշվել է, որ քրդերի զանգվածային մահվան պատճառը ոչ թե իրաքյան, այլ՝ իրանական գազն է։ Մասնագետները նաև պարզել են, որ բնակիչները տուժել են ցիանիդի խմբի գազից, որը նախկինում բազմիցս կիրառվել է Իրանում։ 1988 թվականին Սադամ Հուսեյնի բանակի տրամադրության տակ չեն եղել քիմիական հակազդակներ։ Քաղաքի ուղղությամբ հարձակման ժամանակ իրաքյան կողմն օգտագործել է իպրիտ և զարին։ |
Ինչպես ընդգծում է Պելետիեն, այդ եզրակացությունները ԿՀՎ-ն հայտնել է ամերիկյան վարչակազմին։ Դրանք հակադրության մեջ են մտնում քրդական տվյալների[7], իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների[8] և ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի զեկույցի տվյալների հետ[9], որոնք միանշանակորեն փաստում են, որ Սադդամը կանխամտածված քիմիական զենք է օգտագործել քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Վերջինիս նպատակը եղել է բնակչության զանգվածային պատժի ենթարկումը՝ ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար[10]։ Իրավապաշտպանների հավաքած վկայությունների համաձայն՝ «փողոցում հայտնված մարդիկ հստակ տեսել են, որ իրաքյան, այլ ոչ թե իրանական ինքնաթիռներն են հարձակվել իրենց վրա։ Նրանք այնքան ցածր են թռել, որ կարելի էր տեսնել դրանց տարբերակիչ նշանները (...)։ Հիմնական հարվածը հասցվել է քաղաքի հյուսիսային հատվածին, որոնք առավել հեռու էին ռազմաբազաներից»[11]։ Քիմիական զենքի արգեկման կազմակերպությունը, մեղադրելով Սադդամ Հուսեյնին գազի կիրառման մեջ, նշում է, որ Հալաբջայում կիրառվել է հենց իպրիտ, որը կիրառվում էր Իրաքի զինված ուժերի կողմից[12]։ Քրդերի դեմ քիմիական զենքի կանխամտածված օգտագործման մասին փաստում են նաև Ալի Հասան ալ Մաջիդի ելույթների ձայնագրությունները։ 1987 թվականի մայիսի 26-ին Բաաս կուսակցության Հյուսիսային բյուրոյի անդամների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է[13].
ԱՄՆ Սենատի արտաքին գործերով հանձնաժողովը հետևյալ գնահատականն է տվել Քուրդիստանում առկա իրավիճակի վերաբերյալ, երբ 1991 թվականի աշնանը տարածաշրջանն ազատվել է Սադամի իշխանությունից[14].
«Անֆալ» անվանումը քրդերի համար դարձել է ցեղասպանություն տերմինի այնպիսի հոմանիշ, ինչպես օրինակ «Հոլոքոստը»՝ հրեաների համար։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիմի տապալումից հետո՝ Սադամ Հուսեյնը և նրա մի շարք զինակիցներ կանգնել են դատարանի առաջ՝ բոլոր այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են Բաաս կուսակցության կառավարման տարիներին։ Մեղադրանքների շարքում եղել են նաև Անֆալի և Հալաբջայի գործերը։ Անֆալի գործով դատավարությունը ձգվել է 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի հունիսը։ Դատարանը ընդունել է մի շարք պետական գործիչների մեղքը՝ Իրաքի քրդական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների ընթացքում։ Անֆալի գործով դատարանի առաջ կանգնել են հետևյալ քաղաքական գործիչները․
Անուն | Պատկեր | Անֆալի ցեղասպանության ժամանակ զբաղեցրած պաշտոն | Դատավճիռ |
---|---|---|---|
(1937—2006) |
|||
(1941—2010) |
|||
. | |||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Турция — Курдистан: линия фронта // «Русский репортер» №3 (33) 31 янв 2008». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Appendix A
- ↑ «Суду в Багдаде представлены доказательства, что Хусейн и «химический Али» обсуждали план уничтожения тысяч курдов». NEWSru. 2007 թ․ հունվարի 9. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Доклада Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995. Приложение А//Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 308 ISBN 5-94297-058-0
- ↑ Доклада Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995). Приложение А // Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 306—307 ISBN 5-94297-058-0
- ↑ PDA.Lenta.ru: Комментарии: ЦРУ обеспечило Саддаму «железное алиби»
- ↑ halabja, halabjah, iraq, north iraq, kurdistan, kurdland, kurd, bloody friday Արխիվացված 2007-01-13 Wayback Machine
- ↑ Доклада Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995//.Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 91-103, 314 ISBN 5-94297-058-0
- ↑ Курдистан во время правления Саддама Хусейна. Доклад Комитета по международным делам Сената США, 1991// Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 350—352 ISBN 5-94297-058-0
- ↑ Доклада Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995)//Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003, стр. 314 ISBN 5-94297-058-0
- ↑ Доклад Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995//Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003, стр. 99 ISBN 5-94297-058-0
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ Доклад Human Rights Watch «Преступление геноцида в Ираке. Кампания „Анфаль“ в Иракском Курдистане», New Hawen and London, 1995. Приложение А//Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 303—308 ISBN 5-94297-058-0
- ↑ Курдистан во время правления Саддама Хусейна. Доклад Комитета по международным делам Сената США, 1991// Геноцид в Иракском Курдистане. Под редакцией доктора юридических наук, профессора С. М. Кочои. М., 2003 стр. 333
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անֆալ» հոդվածին։ |
|