Թանգարանների միջազգային խորհուրդ
Թանգարանների միջազգային խորհուրդ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ICOM և ICOM |
Հիմնադրված | 1946 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Իլ-դը-Ֆրանս |
Գլխավոր քարտուղար | Suay Aksoy?[1] |
Անձնակազմ | 30.000 |
Պարգևներ | |
Կայք | icom.museum |
Թանգարանների միջազգային խորհուրդ (անգլ.՝ International Council of Museums (ICOM)), ստեղծվել է 1946 թվականին, հանդիսանում է թանգարանների և թանգարանային մասնագետների միակ գլոբալ կազմակերպությունը, որի առաքելությունն է խթանել ու պահպանել ներկայի և ապագայի, նյութական և ոչ նյութական բնական և մշակութային ժառանգությունը։ Աշխարհի 137 երկրներում ունի շուրջ 30.000 անդամներ, որոնք կազմում են ԻԿՈՄ-ի թանգարանային մասնագետների ցանցը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԻԿՈՄ-ն ստեղծվել է 1946 թվականին Փարիզում, հասարակական կազմակերպություն է, ՅՈՒՆԵՍԿՈ-յի և ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհուրդներում ունի բարձր խորհրդատվական «Ա» կարգավիճակ[2][3]։ Համագործակցում է նաև Համաշխարհային մտավոր ժառանգության կազմակերպության[4], Ինտերպոլի[5] և համաշխարհային մաքսային կազմակերպության հետ՝ կատարելու իր հանրային առաքելությունը՝ պայքարելով մշակութային ապրանքների ապօրինի փոխադրումների դեմ, խթանելով ռիսկի կառավարումը, նախապատրաստելով բնական կամ տեխնածին աղետների ժամանակ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը։
ԻԿՈՄ-ի կազմի մեջ են մտնում 15 միջազգային ընկերակցություններ։
ԻԿՈՄ կոդ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին ԻԿՈՄ-ը ընդունել է Թանգարանային էթիկայի ԻԿՈՄ կոդը, որը սահմանում է գերազանցության չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն յուրաքանչյուր անդամի կողմից[6]։
Պայքար ապօրինի փոխադրումների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակութային ապրանքների ապօրինի փոխադրումը էական վնաս է հասցնում համաշխարհային ժառանգությանը հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ մշակութային օբյեկտներն առավել ենթակա են գողության և թալանի։ ԻԿՈՄ-ի համար առաջնային է աջակցել մշակութային ապրանքների ապօրինի փոխադրման պայքարին։ Այս համատեքստում, ԻԿՈՄ-ը հրատարակել է Կարմիր Ցանկ շարքը[7]՝ բարձրացնելու մաքսանենգության և մշակութային օբյեկտների ապօրինի առևտրի իրազեկությունը։
ԻԿՈՄ-ը հրատարակել է տարբեր երկրների և տարածաշրջանների Կարմիր ցանկը.
- Հնագիտական օբեկտներ Աֆրիկայում
- Լատինական Ամերիկա
- Իրաք
- Աֆղանստան հնություններ
- Հնություններ Պերուում
- Հնություններ Կամբոջայում
- Կենտրոնական Ամերիկա և Մեքսիկա
- Հայիթի
- Չինաստան
- Կոլումբիա
- Եգիպտոս
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://icom.museum/en/news/alberto-garlandini-appointed-new-icom-president/
- ↑ (անգլերեն) «UNESCO/ICOM Museum Studies Training Programme»։ unesco.org
- ↑ (անգլերեն) «ICOM among UNESCO’s Partners»։ unesco.org
- ↑ (անգլերեն) «Partnership between ICOM and WIPO»։ wipo.int
- ↑ (անգլերեն) «Partnership between ICOM and INTERPOL»։ interpol.int։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-14-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ (անգլերեն) «ICOM Code of Ethics for Museums»։ icom.museum։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-01-ին։ Վերցված է 2015-06-27
- ↑ (անգլերեն) «ICOM’s actions in Fighting Illicit Traffic»։ icom.museum։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-04-ին։ Վերցված է 2015-06-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Թանգարանների միջազգային խորհուրդ Վիքիպահեստում |
---|
|