Առաքելություն (կուսակցություն)
«Առաքելություն» | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 02.02.2012[1] |
Գաղափարախոսություն | ազատականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
«Առաքելություն» կուսակցություն, Հայաստանում գործող կուսակցություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության ստեղծման մասին հայտարարել են 2012 թվականի նոյեմբերին 8-ին կուսակցության նախաձեռնող խմբի անդամները` Ազատ Թովմասյան, Գարեգին Մուրադյան, Հակոբ Մանուկյան, Հրաչյա Սարգսյան, Մարինե Եփրեմյան, Մեսրոպ Առաքելյան, Վահե Հովհաննիսյան, Մանուկ Սուքիասյան[1]։
Կուսակցությունը իրեն դրսևորում է որպես ոչ արևմտամետ և ոչ ռուսամետ, այլ, ըստ կուսակցության, գործում է՝ հիմնվելով ազատության և ժողովրդավարության արժեքների վրա[1]։
2013 թվականի մայիսին կուսակցությունը առանձին ցուցակով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին[2]՝ հավաքելով 2,690 ձայն։ Ցուցակի առաջին համարն էր Մեսրոպ Առաքելյանը։
Կուսակցությունը չունի միանձնյա ղեկավար, ղեկավար մարմինն է խորհուրդը, որի անդամներն ընտրվում են կուսակցության համագումարի ժամանակ[1]։ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ԲՀԿ-ի և «Ալյանսի» հետ միասին «Ծառուկյան» դաշինքի կազմում[3]։ 2018 թվականին՝ ՔՊԿ-ի հետ «Իմ քայլը» դաշինքով[4]։ Ունի ընտրված պատգամավորներ՝ Կորյուն Մկրտչյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վահե Հովհաննիսյանը և Արտաշես Պետրոսյանը։
Խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը այժմ զբաղեցնում ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը[5]։
Կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը հանդիսանում է Երևանի քաղաքապետը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանում ստեղծվում է նոր կուսակցություն` «Առաքելություն»»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2018-11-30
- ↑ ««Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում ակնկալում է նվազագույնը 6 տոկոս ձայն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-24
- ↑ «Առաքելություն կուսակցության խորհրդարանի ընտրությանը կմասնակցի Ծառուկյան դաշինքի կազմում»։ www.kentron.tv (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին։ Վերցված է 2019-10-24
- ↑ «ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին։ Վերցված է 2019-10-24
- ↑ «Աշխատակազմ - Վարչապետի աշխատակազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-24