Մեսրոպ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Առաքելյան (այլ կիրառումներ)
Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան
Mesrop Arakelyan.jpg
Դրոշ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Դրոշ
 նոյեմբերի 20, 2020[1]
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախագահ Արմեն Սարգսյան
Նախորդող Զարուհի Բաթոյան
 
Կուսակցություն՝ Առաքելություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր ապրիլի 23, 1985
Ծննդավայր Երևան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ

Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյան (ապրիլի 23, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2020թ., նոյեմբերի 20)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 - 2000թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը, ոսկե մեդալակիր շրջանավարտ, ուսումն ավարտել է էքստեռն կարգով՝ իննամյա կրթությամբ։ 2000-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստ որակավորում և մագիստրոսի կոչում, իսկ 2006-2009թթ. սովորելով նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ ստացել է տնտեսագիտության թեկնածու կոչում։ 2008 թվականին անցել է Մոսկվայի՝ «Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի» «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2004 թվականից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ մինչև 2008 թվականը աշխատել է նույն բանկի «Մյասնիկյան» մասնաճյուղում՝ որպես մասնաճյուղի կառավարչի տեղակալ։ 2008-ից 2010 թվականներին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Սպանդարյան» մասնաճյուղում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ։ 2010 թվականին նշանակվել է նույն բանկի Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնում՝ պաշտոնավարել մինչև 2013 թվականը։ 2013-ից մինչև 2017 թվականները աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ - Վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ 2017 թվական]]ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը հանդիսացել է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենը։ 2018 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը միաժամանակ եղել է Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդական՝ հասարարական հիմունքներով։ 2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերին 8-ին Մեսրոպ Առաքելյանը նախաձեռնող խմբի անդամների հետ միասին հայտարարում են «Առաքելություն» կուսակցության ստեղծման մասին[3]։ 2013 թվականի մայիսին մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով ընտրություններին առանձին ցուցակով հանդես եկող «Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համարը[4]։ Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մեսրոպ Առաքելյան

2020-ից
Հաջորդող
-