Jump to content

ՎՏԲ-Հայաստան բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՎՏԲ-Հայաստան բանկ
Տեսակբանկ
Ընկերության տեսակփակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2004
ՎայրՀայաստան Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքvtb.am

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Հայաստանում դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկ։ Ունի 53 մասնաճյուղ՝ 22-ը Երևանում, 31-ը՝ Հայաստանի մարզերում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության Խնայողական Բանկ» ՓԲԸ-ի (կրճատ անվանում՝ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ) հիման վրա և հանդիսանում է նրա իրավահաջորդը։

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին և մինչև 1993թ․-ը մտնում էր ԽՍՀՄ Պետական խնայբանկի կազմի մեջ։ 70 տարի անց՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Պետական մասնագիտացված խնայողական բանկի` ստանալով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի լիցենզիա։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ․-ի սեպտեմբերի 8-ի որոշմամբ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ-ն մասնավորեցվել է՝ «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ, «Արչ Լիմիթեդ» ընկերության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված ««ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ մասնավորեցման մասին» պայմանագրով։ 2003թ․-ի սկզբին բաժնետոմսերի ամբողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ին։

2004թ․-ի մարտին կնքվեց պայմանագիր ռուսական պետական ​​«Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ի կողմից «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ-ի 70%+1 բաժնետոմսերի գնման վերաբերյալ։

2006թ․-ի հունիսին ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ՝ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԲԸ-ն վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ։ 2007թ․-ի հուլիսին ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) ձեռք բերեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մնացած (30%-1) մասը՝ դառնալով նրա միակ սեփականատերը։

Ղեկավար կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը, բիզնեսի հիմնական տեսակների նկատմամբ բանկի ռազմավարության զարգացման իրականացման, կառավարման համակարգերի և վերահսկողության կազմակերպումը իրականացնում է բանկի գործադիր մարմինը` գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահը և տնօրինությունը։ Գործադիր մարմինը ենթարկվում է բանկի խորհրդին։ Գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ, բանկի կանոնադրությամբ, ժողովի և խորհրդի որոշումներով, բանկի ներքին իրավական ակտերով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» կառավարման գործընթացը իրականացվում է միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան[1]։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի խորհուրդն իրականացնում է բանկի ընդհանուր գործունեության կառավարումը, սահմանում է բանկի երկարաժամկետ ռազմավարությունը և գործունեության առաջնային ուղղությունները։ Այն գործում է ՀՀ օրենսդրության, բանկի կանոնադրության և բանկի ներքին իրավական ակտերի հիման վրա։

Խորհրդի իրավասություններն են․

  • բանկի գործունեության առաջնային ուղղությունների որոշում, բանկի տարեկան բիզնես պլանի հաստատում, ինչպես նաև դրա լրացումների կատարում, իրականացման նկատմամբ վերահսկողության սահմանում,
  • տարեկան և արտահերթ ժողովների հրավիրում, դրանց օրակարգերի հաստատում, ժողովի քննարկմանը հարցերի ներկայացում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, և ժողովին ներկայացվող հարցերով առաջարկների ներկայացում,
  • գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի և տնօրինության անդամների նշանակում, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցում, տնօրինության գործունեության ընթացակարգի հաստատում և վերահսկում նրանց գործունեության նկատմամբ,
  • բանկում ներքին վերահսկողության չափանիշների սահմանում համաձայն ներքին վերահսկողության նվազագույն պայմանների` սահմանված ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերով,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված բանկի կողմից ֆինանսական գործարքների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունում, տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատում,
  • բանկի վարչակազմակերպչական կառուցվածքի հաստատում, բանկի տարածքային ստորաբաժանումների ստեղծում և լիկվիդացում,
  • ՀՀ օրենսդրությամբ և բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր։

Խորհրդի անդամի պաշտոնի թեկնածուներին կարող են առաջադրել բաժնետերերը և/կամ խորհուրդը։ Առաջադրվող թեկնածուների քանակը չի սահմանափակվում։ Ժողովն անցկացնում է քվեարկություն ներկայացված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ` ՀՀ օրենդրությամբ և բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Բանկի խորհրդի անդամները չեն կարող հանդիսանալ փոխկապակցված անձինք։ Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը սահմանվում է ժողովի կողմից, որը չի կարող լինել 1 տարուց պակաս[1]։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժնետիրական կապիտալի 100%-ը պատկանում է «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ին

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն տրամադրում է բանկային ծառայություններ Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Վրաստանում, Արևմտյան Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում[1][2]։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ունի 53 մասնաճյուղ, որից 22-ը գտնվում են Երևանում, իսկ 31-ը` ՀՀ քաղաքներում ու շրջկենտրոններում[3]։

Բանկը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ու կազմակերպություններին երկրի ցանկացած շրջանում իրականացնել բանկային ծառայություններ` հաշիվների բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, կոմունալ և բյուջետային վարձավճարների, ավանդների ընդունում, բազմաբնույթ վարկերի, պլաստիկ քարտերի տրամադրում և այլն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]