Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
Univ Logo coloured.jpg
Yerevan State Linguistic University.JPG
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1935
Տիպ հասարակական
Ուսանողներ 3,954
Երկիր Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե улица Туманяна, 42
Պարգևներ Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայք http://www.brusov.am/en
Կոորդինատներ: 40°11′14.769999999592″ հս․ լ. 44°30′38.620000000805″ ավ. ե. / 40.18743611111099767° հս․. լ. 44.51072777777800127° ավ. ե. / 40.18743611111099767; 44.51072777777800127
Yerevan State Linguistic University Վիքիպահեստում

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) պետական կարգավիճակ ունեցող հումանիտար բուհ է Երևանում, որը մասնագետներ է պատրաստում ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, գործնական հոգեբանության, պատմության, քաղաքագիտության, երկրագիտության և այլ մասնագիտությունների գծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935 թ. փետրվարի 4-ին սկիզբ է դրվել ռուսական մանկավարժական երկամյա կուրսերին։
  • 1936 թ. բացվել է գերմաներենի, իսկ մեկ տարի անց՝ ֆրանսերենի և անգլերենի բաժինները, որոնք 1948 թ. վերափոխվեցին ֆակուլտետների։
  • 1937 թ. ինստիտուտը տվել է ռուսաց լեզվի ուսուցիչների առաջին շրջանավարտները։
  • 1940 թ. ինստիտուտը վերանվանվել է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտ։
  • 1955 թ. ինստիտուտը մտել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ՝ պահպանելով կառուցվածքային ինքնուրույնությունը։ 1962 թ. այն կրկին առանձնացվել է - կոչվել է Վալերի Յակովի Բրյուսովի անվամբ։
  • 1979-1991 թթ. բուհում գործում էին հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների ուսուցիչների որակավորման բարձրագույն կուրսեր։
  • 1985 թ. ինստիտուտը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
  • 1993 թ. վերանվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ։
  • 1999 թ. Համալսարանին կից բացվել է Հենակետային Վարժարան։
  • 2001 թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան։
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]