Արման Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Սարգսյան
ՀՀ ոստիկանության պետ
2019 - 2020
Նախորդող Վալերի Օսիպյան
Հաջորդող Վահե Ղազարյան
ՀՀ պաշտպանության փոխնախարար
 2021 թվականից
 
Կրթություն՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան և ոստիկան
Ծննդյան օր հունիսի 4, 1978(1978-06-04) (45 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արման Գևորգի Սարգսյան[1] (հունիսի 4, 1978(1978-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Սարգսյանը 2000 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։

2006 թվականին՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան։

2016 թվականից՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ։

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը, նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա` 2001-ից 2005 թվականներին Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր։

2005-ից 2008 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր։

2008-ից 2012 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ։

2012-ից 2014 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ։

2014-ից 2017 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ։

2017-ից 2018 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով[2] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով[3] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի մարտի 19-ի հրամանագրով[4] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով[5] պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով[6]։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 8-ի որոշումով[7] նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ». www.police.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք».
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  5. «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին».
  6. Ոստիկանապետի պաշտոնակատարը պարգևատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին
  7. «ՀՀ վարչապետի որոշումը Արման Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին.