Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:[1]

Նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կառավարության գլխավոր շենք
Վարչապետի նստավայր
ՀՀ Կառավարության կազմ[2]
Պաշտոն Անուն Կուսակցություն Պաշտոնավարում
Վարչապետ Նիկոլ Փաշինյան Քաղաքացիական պայմանագիր 8 մայիսի 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան Քաղաքացիական պայմանագիր 11 մայիսի 2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան Քաղաքացիական պայմանագիր 11 մայիսի 2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան Լուսավոր Հայաստան 12 մայիսի 2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան «Հանրապետություն» կուսակցություն 12 մայիսի 2018
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան Դաշնակցություն 12 մայիսի 2018
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան Քաղաքացիական պայմանագիր 11 մայիսի 2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց Անկուսակցական 12 մայիսի 2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Անկուսակցական 11 մայիսի 2018
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան Քաղաքացիական պայմանագիր 11 մայիսի 2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան Քաղաքացիական պայմանագիր 11 մայիսի 2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան Անկուսակցական 12 մայիսի 2018
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան Անկուսակցական 12 մայիսի 2018

Առընթեր մարմիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կառավարության առընթեր մարմիներ[3]
Պաշտոն Անուն Պաշտոնավարում
Ազգային անվտանգության ծառայություն Արթուր Վանեցյան 10 մայիսի 2018
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Սարհատ Պետրոսյան 9 օգոստոսի 2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Վալերի Օսիպյան 10 մայիսի 2018
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե Աշոտ Մարտիրոսյան 17 սեպտեմբեր 2008
Պետական գույքի կառավարման վարչություն Արման Սահակյան 22 հունիս 2011
Պետական եկամուտների կոմիտե Դավիթ Անանյան 17 մայիս 2018
Քաղաքաշինության պետական կոմիտե Ավետիք Էլոյան 15 հունիսի 2018
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն Տաթևիկ Ռևազյան 10 հուլիս 2018

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջ» 
  2. «ՀՀ Կառավարության ցանկ» վերցված 5 Դեկտեմբերի 2014(հայ.)
  3. «ՀՀ Կառավարության առընթեր մարմիներ»: Վերցված 07 Դեկտեմբերի 2014 (հայ.)