Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը կամ ՄՌԱԳԿ-ն գիտությամբ և տեխնոլոգիայով զբաղվող մասնավոր ճարտարագիտական ընկերություն է, որի հիմնական նպատակն է ծառայել որպես ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի տեխնիկական աջակցման կենտրոն։ ՄՌԱԳԿ-ն նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հայկական ԱԷԿ-ին և մի շարք այլ կազմակերպություններին։

Կենտրոնը կատարում է ջերմահիդրավլիկական վերլուծություն, նեյտրոնաֆիզիկական վերլուծություն, ԱԷԿանվտանգության հավանականային վերլուծություն, ռադիոակտիվ թափոնների և նրանց պահեստավորման հետ կապված հաշվարկներ, ճառագայթային (ռադիացիոն) անվտանգության և պաշտպանության հետ կապված հաշվարկներ և չափումներ, արտակարգ իրավիճակների պլանավորում և ուղեցույցների պատրաստում, ինչպես նաև էլեկտրական տվյալների բազաների և համակարգերի մշակում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՌԱԳԿ-ն ստեղծվել է 2001 թվականին որպես Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի տեխնիկական աջակցման կենտրոն, ունենալով 5 հոգի աշխատակազմ, ովքեր զբաղվում էին ջերմահիդրավլիկական և երկրաշարժային (սեյսմիկ) հաշվարկներով։ 2015 թվականի տվյալներով կենտրոնի աշխատակազմը կազմել է 30 հոգի[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՄՌԱԳԿ պաշտոնական կայք»։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 1 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]