ՀՀ զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկական բանակից)
ՀՀ զինված ուժեր
Armmil zinanshan.jpg
Տեսակ զինված ուժեր
Երկիր Հայաստան
Հիմնադրված է 1992 (պաշտոնապես՝ 1992 թվականի հունվարի 28), փաստացի՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից
Կառուցվածք Հայկական բանակ, ՀՀ ռազմաօդային ուժեր և ՀՀ Սահմանային պահպանություն
Գլխավոր շտաբ Երևան
Ղեկավարություն
Գերագույն գլխավոր հրամանատար (ըստ ՀՀ Սահմանադրության) Սերժ Սարգսյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, քաղաքացիական պաշտոնյա, պահեստազորի գեներալ-գնդապետ
ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն զինվորական պաշտոնատար անձը
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք 18–43 տարեկան‌[փա՞ստ]
Զինվորական ծառայության ժամկետ 24 ամիս (պարտադիր զինծառայության զինծառայողների ծառայության ժամկետը)
Ակտիվ անձնակազմ 70,000[1]
Պահեստայիններ 210 000[2]
Տեղադրված են արտասահմանում Կոսովո, Աֆղանստան, Լիբանան
Արդյունաբերություն
Միջազգային մատակարարողներ Flag of Russia.svg Ռուսաստան
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Հունաստան
{{{2}}} Չինաստան
{{{2}}} Լիտվա
Flag of Cyprus.svg Կիպրոս
{{{2}}} Ուկրաինա
{{{2}}} Իրան
Flag of Poland.svg Լեհաստան
Տես նաև
Պատմություն Արցախյան ազատամարտ
Կայք http://www.mil.am/
Military of Armenia Վիքիպահեստում

ՀՀ զինված ուժեր, Հայաստանի պետական ռազմական կառույց, որի գլխավոր նպատակն է, պաշտպանել Հայաստանի պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։ Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ժամանակային փուլերով՝

  • 1-ին փուլ, որը տևել է 1988 թ․–ի փետրվարից 1992 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
  • 2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․–ի հունիսից 1994 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էինԱդրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
  • 3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․–ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Պատերազմական գործողություններ ու հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ–ադրբեջանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արցախյան ազատամարտ


Զինված ուժերի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ օդադեսանտային զորքերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ

ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։[3] Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։[4]

ՀՀ զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.

ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմը տրված է 2013 թ.-ի դրությամբ.

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային խաղաղապահ առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊԿ

Հայաստանի Հանրապետությունը, 1992 թ.–ի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

ՆԱՏՕ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որոշակի հարցերում մշտապես համագործակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

Կոսովո

2004 թ․–ին Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայիսահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

Իրաք

2005 թ․–ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թ․–ի հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010 թ․–ի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011 թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։

Զորակոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում զորակոչը նախատեսված է 18 - 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ 2011 թ.-ին օրենքում լրացում կատարելուց հետո, այն քաղաքացիները, որոնք հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներ են համարվում, օրենքը գործում է 19 տարեկանից։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ։

Զինապարտության մասին օրենքի 2012 թ.-ի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ.-ի մարտի 19-ին օրենքում կատարվեց փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր(մինչ այդ փոփոխությունը այդ արտոնությունից օգտվում էին բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները), իսկ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում մինչև 150 կմ տեղակայված զորամասը(մինչ փոփոխությունը 100 կմ էր)[5]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքերի սպառազինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]