ՀՀ ռազմաօդային ուժեր
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հայաստանի ռազմաօդային ուժեր, կազմում են Հայաստանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Հայաստանը անկախ Հայկական ռազմական ուժեր հիմնելու աշխատանքները սկսել էր դեռևս վաղ 1989 թվականին, սակայն ռեսուրսների, համապատասխան վերապատրաստված անձնակազմի և օգտակար ենթակառուցվածքի բացակայության պատճառով ռազմաօդային ուժերի ստեղծումը կառավարություն հետաձգեց մինչ 1992 թվականի օգոստոսը և գործողությունները սկսեց հոկտեմբերին[1]։
Համաձայն Եվրոպայում սովորական զինվորական ուժերի մասին պայմանագրի, 1992 թվականի դեկտեմբերի դեկլարացիայի Հայաստանը նախկին ԽՍՀ-ից ժառանգել է միայն երեք գործող ռազմական ինքնաթիռներ և 13 ռազմական ուղղաթիռներ Հակաօդային պաշտպանություն զորատեսակի մասնաբաժնից[2]։
Բազավորման կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ արտասահմանյան մամուլում առկա տեղեկությունների՝ Հայաստանն ունի ռազմաօդային ուժերի երկու հատուկ մասնագիտացված բազա՝ Գյումրիում և Երևանում։
Տեղակայման վայր | ԻԿԱՕ-ի կոդ | Զորամասի համար և/կամ ավիաբազայի նշանակում | Թռիչքա-վայրէջքային շերտ (երկարություն, ծածկույթ) |
---|---|---|---|
Գյումրի | UDSG | Շիրակ օդանավակայան | 3250 մետր, բետոն |
Երևան | UDYE | Էրեբունի օդանավակայան | 2750 մետր, բետոն |
Տեխնիկա և սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Լոնդոնի «Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության» (IISS The Military Balance - International Institute for Strategic Studies) ամենամյա տեղեկագրքի տվյալների՝ 2020 թվականի դրությամբ Հայաստանի Ռազմաօդային ուժերը իրենց տրամադրության ներքո ունեցել են հետևյալ սպառազինությունն ու տեխնիկան.
Տիպ | Արտադրություն | Նշանակում | Թվաքանակ | Ծանոթագրություն | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Մարտական ինքնաթիռներ | |||||
Սու-30 | ![]() |
Կործանիչ | 4[3] | 4-ը գնվել է Ռուսաստանից, իսկ 8-ը դեռևս պատրաստվում են | ![]() |
Սու-25 Սու-25ՈՒԲԿ |
![]() |
Գրոհիչ | 13[4] 2[4] |
5 ստացվել է Վրաստանից, 9 Սու-25Կ և 1 Սու-25ՈՒԲԿ ձեռք են բերվել Սլովակիայում 2004 թվականին[5][6] | ![]() |
ՄիԳ-25ՊԴ | ![]() |
Կործանիչ-կալանիչ | 1[7][8] | Պահպանության է դրված։ Ադրբեջանի ՌՕՈՒ-ի նախկին ՄիԳ-25ՊԴ № 04, բերվել է Հայաստան 14 հունվարի 1993 թ.[9]։ | ![]() |
Ուսումնական ինքնաթիռներ | |||||
Aero L-39C Albatros | ![]() |
Ուսումնա-մարտական | 6[4] | 2 միավոր ձեռք է բերվել Ուկրաինայում 2004 թվականին, և ևս 4 միավոր՝ 2010—2011 թթ.[6]: | |
Յակ-52 | ![]() |
Ուսումնական ինքնաթիռ | 10[4] | ![]() | |
Փոխադրական ինքնաթիռներ | |||||
Իլ-76Մ | ![]() |
Ռազմա-փոխադրական ինքնաթիռ | 2[4] | 2 միավոր փոխանցել է Ռուսաստանը՝ 2004 թվականին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն[6]։ | ![]() |
Ուղևորատար ինքնաթիռներ | |||||
Airbus A319CJ | ![]() |
Վարչական-կառավարման ինքնաթիռ | 1[4] | ![]() | |
Ուղղաթիռներ | |||||
Մի-24Պ Մի-24Կ Մի-24Ռ |
![]() |
Հարվածային ուղղաթիռ | 11 | 7[4] — փոխադրա-մարտական 2[4] — հետախույզ-ճշգրտիչ 2[4] — ՃՔԿՊ-հետախույզ |
![]() |
Մի-8ՄՏ | ![]() |
Բազմանպատակ ուղղաթիռ | 10[4] | ![]() | |
Մի-9 | ![]() |
Օդային հրամանատարական կետ | 2[4] | ||
Մի-2 | ![]() |
Բազմանպատակ ուղղաթիռ | 7[4] | ![]() | |
ՀՕՊ համակարգեր | |||||
Ս-300[4] | ![]() |
հեռահար գործողության Զենիթա-հրթիռային համալիր | 5 գումարտակ Ս-300Վ (այլ տվյալներով՝ Ս-300ՊՍ) յուրաքանչյուրում 12ա-ական համակարգ[10]:). | ||
Բուկ-Մ2[11] | ![]() |
ԶՀՀ |
ՀՕՊ-ի մնացած սպառազինությունը Հայաստանի ցամաքային զորքերի կազմում է։
Միջադեպեր և կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական բանակը չեզոք գոտում խոցում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Հայաստանի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ, որի անձնակազմի անդամները զոհվում են, իսկ ինքնաթիռը ոչնչացվում։
ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանում (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պետրոսյան, Դավիթ (հունիս, 2002). “Հայկական ռազմական ուժերի ձևավորումը և զարգացումը” Archived 2015-07-05 at the Wayback Machine.. Moscow Defense Brief. Retrieved 14 December 2007.
- ↑ Վիլիս, Դավիթ (Ed.) (1999). “Հայաստան”, Աշխարհի ռազմաօդային ուժերի ավիատիեզերական հանրագիտարան. London, UK: Aerospace Publishing Ltd. p. 162. ISBN 1-86184-045-4.
- ↑ «SU-30SM fighter jets delivered to Armenia»։ Armradio։ 2019։ Վերցված է դեկտեմբերի 27, 2019
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 The Military Balance 2016. — P. 179
- ↑ Армения приобрела десять Су-25 / Взлёт 2005 10
- ↑ 6,0 6,1 6,2 Stockholm International Peace Research Institute — Arms Transfers Database
- ↑ The Military Balance 2013. — P. 215—216.
- ↑ Александр Храмчихин Форпост с вопросами // Военно-промышленный курьер : Газета. — 2016. — № 9(624). — ISSN 1729-3928.
- ↑ Инциденты в Карабахе
- ↑ ««Мы можем создать группировку ПВО на любом угрожаемом направлении» | Еженедельник «Военно-промышленный курьер»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Вся техника, представленная на военном параде в Ереване, является собственностью Армении – Минобороны»։ newsarmenia.am։ Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21
- ↑ «ՀՀ ՊՆ կայք, մամուլի հաղորդագրություն, 04.12.2018»: