Սու-25 ինքնաթիռի ավիավթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սու-25 ինքնաթիռի ավիավթար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականդեկտեմբերի 4, 2018
ՎայրՄարալիկ, Շիրակի մարզ,  Հայաստան
Զոհվածներ2 մարդ
Օդանավ
ՄոդելՍու-25
Կենդանի մնացած0

Սու-25 ինքնաթիռի ավիավթար, ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Մարալիկի տարածաշրջանում։ Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը[1][2]։

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրու «Շիրակ» օդանավակայանից[3][4]։

Անձնակազմի անդմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը[5]։

Հետաքննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) հատկանիշներով[6]։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զինվորական ինքնաթիռն ընկել է Մարալիկի տարածաշրջանում. Արծրուն Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են».
  3. «Կորել է կապը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը օդ է բարձրացել Գյումրիից. օդանավում 2 զինծառայող է. ՊՆ».
  4. «Ինքնաթիռը հայտնաբերվել է. oդաչուները զոհվել են». Razm.info. 2018 թ․ դեկտեմբերի 4.
  5. «Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի հեևանքով զոհված օդաչուների ընտանիքներին».
  6. «ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել».
  7. «Կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]