Էդվարդ Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ասրյան
մայիսի 22, 1977(1977-05-22) (46 տարեկան) -
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Էդվարդ Էդիսոնի Ասրյան (մայիսի 22, 1977(1977-05-22)[1]), Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, 2022 թվականի հուլիսի 14-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ[2][3], պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին, ԼՂՀ Ազոխ գյուղում։

  • 1994-1999 թթ.-ավարտել Արցախի պետական համալսարանը (հեռակա)
  • 2004-2006 թթ.-ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիա։
  • 2018 թ.- ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի եռամսյա դասընթացներ
  • 2021 թ.- ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի դասընթացներ

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ-ից զբաղեցնում է տարբեր ղեկավար պաշտոններ ԶՈՒ կազմում։ 2015 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալի, այնուհետև ֆակուլտետի պետի պաշտոնները։ 2017 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ։ 2019 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ։ Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի - գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում, իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել էր այդ պաշտոնից[4]։ 2022 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Էդվարդ Ասրյանը հինգ տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ[5][6]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 21-ին, բանակի օրվա առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]