Քննարկում:Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քննարկում[խմբագրել կոդը]

Հայաստանի միակ քաղաքական ուժը, որի ղեկավարման տարիներին Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել։

Այս նախադասությունը կամ դրա բովանդակությունը արդեն իսկ առկա է 44-օրյա պատերազմի մասին հատվածում, հետևաբար նախաբանում տեղադրելը տարակուսելի է։ Երկրորդ. կան փաստական անճշտություններ, եռակողմ հայտարարության մասին «կապիտուլյացիոն համաձայնագիր» ձևակերպումը ոչ թե փաստական է, այլ ընդամենը քաղաքական գնահատական է՝ տրված քաղաքական հակառակորդների կողմից։ Նման մի գնահատական է նաև «առաջինը պատերազմ պարտված» ձևակերպումը։ Բոլոր օբյեկտիվ գնահատականների համաձայն հայկական կողմը պարտություն է կրել և տարածքներ կորցրել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ(բնականաբար խոսքը այլ մասշտաբներ մասին է), բայց դրանից փաստը չի փոխվում։ Հետևաբար առաջարկում եմ կուսակցության ներածության բաժնից հեռացնել փաստային հենք չունեցող և բացառապես քաղաքական գնահատական պարունակող ձևակերպումները։ Elina Ishkhanyan (քննարկում) 14:10, 5 փետրվարի 2023 (UTC)[reply]

Ողջույն։ Կապիտուլացիա տերմինը զուտ քաղաքագիտական է: Ըստ Օքսֆորդի բառարանի կապիտուլացիա է համարվում, երբ հակամարտող կողմերից մեկը դադարեցնում է թշնամուն դիմակայելը և ընդունում է պարտությունը, տես՝ capitulation (to somebody/something) the act of accepting that you have been defeated by an enemy or opponent (կապիտուլյացիա - թնշամուց կամ հակառակորդից պարտված ճանաչելու ակտ՝ մի բանի համաձայնություն, որը երկար ժամանակ հրաժարվում էիք անել՝ agreement to do something that you have been refusing to do for a long time)։ Միջազգային իրավունքում կապիտուլացիան հաղթող կողմի պայմաններով դիմադրության դադարեցումն է ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում։ Այս դեպքում համաձայնագրի պայմանները թելադրել է Ադրբեջանը (տարածքների հանձնում, զորքերի դուրսբերում, հաղորդակցման ուղիների տրամադրում/բացում)։ Նույն այդ նորմի համաձայն, որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Պարտավորություն կարող է լինել պարտված կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջումը հաղթող կողմին (Քարվաճառի, Ակնայի, Բերձորի շրջաններ...)։ Պարզ հասկանալու համար միասին պատասխանենք 3 հարցի՝ առանց պաթոսի և զգայականության. ա) Ո՞ր կողմն է հաղթել (հղումներ) բ) Ո՞ր կողմի պայմաններով է ստորագրվել համաձայնագիրը գ) Արդյո՞ք կողմերից մեկը համաձայնագրի արդյունքում կատարել է զիջումներ, որը երկար ժամանակ հրաժարվում էր անել (Այո, կամ ոչ)։ Եվ վերջապես. ի՞նչ հիմնավորմամբ է այդ փաստը ներկայացված տվյալ կուսակցության հոդվածի նախաբանում. Այդ քաղաքական որոշումը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության կարևորագույն որոշումներից մեկն է, որը ընդունվել է այդ կուսակցության կառավարման տարիներին։ Ավետիսյան91 (քննարկում) 18:55, 5 փետրվարի 2023 (UTC)[reply]
Տերմինը, իհարկե, քաղաքագիտական է, բայց քաղաքագիտական տերմինի օգտագործման ընտրությունը խիստ կանխակալ է։ Ձեր նշած տրամաբանությամբ այդ համաձայնագիրը կապիտուլյացիա է նաև Ադրբեջանի համար, որովհետև այդ համաձայնագրով Ադրբեջանը իր վրա պարտավորությունը է վերցրել Լաչինի միջանցքով ապահովել քաղաքացիների և բեռների անխափան երթևեկությունը։ ԵՎ հատկապես, որ ձեր մեջբերած աղբյուրում «կապիտուլյացիա» բառը օգտագործվում է միայն մեկ անգամ, այն էլ որպես մեջբերում Իլհամ Ալիևի խոսքին։ Ենթադրում եմ՝ չենք պատրաստվում ամբողջ Վիկիպեդիան վերախմբագրել՝ ըստ Ալիևի ձևակերպումների։ Elina Ishkhanyan (քննարկում) 07:34, 6 փետրվարի 2023 (UTC)[reply]
Համաձայնագրով Քարվաճառի, Ակնայի, Բերձորի, Քաշաթաղի շրջանների հանձնելը, ռազմական բոլոր հանցագործների վերադարձնելը (Ասկերով, Գուլիև և այլք), սեփական ռազմագերիները վերադարձնելու անկարողությունը հակադրել մարդասիրական միջանցքով երթևեկությունը չխոչընդոտելու հետ և դա բխեցնել իբրևէ հայկական կողմի պայմաններով համաձայնագրի ստորագրում... Բարի։ Ես հակադարձում չունեմ և վերահաստատում եմ նախորդ մեկնաբանությունս։ Կսպասեմ այլ մասնակիցների, եթե լինեն։ Ավետիսյան91 (քննարկում) 07:49, 6 փետրվարի 2023 (UTC)[reply]
Նախորդ մեկնաբանության մեջ նշեցիք, որ կարևոր պայման է «համաձայնելը մի բանի, որին երկար ժամանակ դեմ էիր», ձեր նշած շրջանների «հանձնումը» մշտապես եղել է բանակցությունների առարկա, ավելին՝ հայկական կողմը երբեք չի հրաժարվել դա անել, թե' Լևոն Տեր-Պետրոսյանը, թե' Ռոբերտ Քոչարյանը, թե' Սերժ Սարգսյանը խոսել են ու բանակցել են այդ շրջանները հանձնելու մասին։ Ձեր մի արգումենտը փաստացի հակասում է մյուսին։
Էլ չեմ խոսում այն մասին, որ պատմության մեջ երբեք «կապիտուլյացիոն ակտից» հետո կողմերի միջև խաղապահներ չեն տեղակայվել։ Ու առհասարակ չեմ հասկանում թե ինչի մասին է այս բանավեճը, երբ փաստաթուղթը ունի հստակ անուն, որը և կարելի է գրել, իսկ դրա մասին տարբեր գործիչների որակումները(ներառյալ Ալիևինը, որին հղում եք կատարում) գրել փաստաթղթի մասին հատվածում որպես այդ մարդկանց մեկնաբանություն և ոչ թե այդ մեկնաբանությունը ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն։ Elina Ishkhanyan (քննարկում) 08:31, 6 փետրվարի 2023 (UTC)[reply]
Առնվազն «Միակ քաղաքական ուժ լինելը, որի կառավարման տարիներին Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և զգալի տարածքներ է հանձնել», վստահ եմ՝ անգամ կուսակցության հետ փոխկապակցված անձը դժվար թե կասկածի տակ դնի։ «Կապիտուլացիա» տերմինը դեռ քննարկվում է. ուստի խնդրում եմ այլ մասնակցային հաշիվներով կամ IP-ով որևէ խմբագրում մի կատարեք, քանի դեռ վերջնական որոշում չի եղել։ Ավետիսյան91 (քննարկում) 07:24, 7 փետրվարի 2023 (UTC)[reply]

Պոպուլիզմ[խմբագրել կոդը]

Այս հոդվածում ուսումնասիրված և գնահատված են կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի առանձին ելույթներ, ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը և հաշվի առնելով, որ հոդվածում առկա բոլոր քաղաքական գործիչների ելույթներում էլ նշված է պոպուլիզմի առկայությունը ենթադրվում ենք, որ տեղին չի այդ առանձին վերցրած ելույթները դիտարկել որպես կուսակցության գաղափարախոսություն։ Elina Ishkhanyan (քննարկում) 14:17, 5 փետրվարի 2023 (UTC)[reply]

Փաշինյանը կուսակցության հիմնադիրը և գաղափարական առաջնորդն է, ուստի Փաշինյանի գաղափարախոսությունն օրինաչափ է կուսակցությանը վերագրելը։ Վերցնենք անկախ որևէ մեդիա. օրինակ OC Media-ի այս հոդվածում կարդում ենք՝ Pashinyan and his supporters used somewhat populist rhetoric with leftist overtones, rallying against corrupt elites and advocating for social justice (Փաշինյանն ու նրա կողմնակիցները ձախական երանգով փոքր-ինչ պոպուլիստական հռետորաբանություն են օգտագործել՝ հանդես գալով կոռումպացված էլիտաների դեմ և հանուն սոցիալական արդարության)։ Հիմա տեսնենք, թե ինչ է պոպուլիզմը. քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։ Մեկ այլ հղում՝ the high popularity and populist style of governance of PM Pashinyan կամ Los Angeles Times-ի այս հոդվածը՝ Meeting the high expectations of those who supported Pashinian’s populist movement is likely to be a challenge.։ Կարդանք newrepublic-ի այս հոդվածը՝ But Pashinyan has rode to victory while saying very little about his own political platform. His popularity was built on general populist sound bites. կամ theguardian-ի՝ There is a touch of the populist in Pashinyan։ Հղումներն անկախ, երկրորդական, վստահելի աղբյուրներ են։ Ավետիսյան91 (քննարկում) 19:19, 5 փետրվարի 2023 (UTC)[reply]
Եթե փորձում եք համոզել, որ օրինաչափ է կուսակցության առաջին համարի ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ելույթների սուբյեկտիվ վերլուծությունը ներկայացնել որպես կուսակցության գաղափարախոսություն, կարծում եմ՝ տարակուսելի է։ Հատկապես, որ կարող եմ մի շարք ելույթների օրինակներ բերել, որոնք իրենց բնույթով հակապոպուլիստական են և արժանացել են ծանր քննադատության հենց պոպուլիստական դիրքերից։ Օրինակ՝ խաղաղության դարաշրջանի մասին, աղքատության հաղթահարման մասին, և այլն։ Elina Ishkhanyan (քննարկում) 08:21, 6 փետրվարի 2023 (UTC)[reply]
Հայտնի մանրապատումը հիշեցի, երբ գողության 5 ականատեսների վկայությանը որպես հակադրություն հերոսն ասում է, որ կարող է 5000 մարդ էլ բերել, որոնք չեն տեսել։ Այո, ոչ բոլոր ելույթներ են պոպուլիստական, բայց կան և քիչ չեն պոպուլիստական ելույթներ, որը քաղաքականության մաս է կազմում (արդարության վերականգնում, արագաչափերի վերացում, թալանի վերադարձ, պատերով տալ, ասֆալտին պառկեցնել...)։ Սա դասական պոպուլիզմ է՝ ամբոխահաճություն (քաղաքագիտական տերմին է)։ Ավետիսյան91 (քննարկում) 08:32, 6 փետրվարի 2023 (UTC)[reply]

Կուսակցության կատարած ռեֆորմներ[խմբագրել կոդը]

Հարգելի Ավետիսյան91, ըստ Ձեզ ինչու պետք է հոդվածի առաջնամասում լինի 44-օրյա պատերազմի պարտությունը, բայց դրան զուգահեռ չլինի կատարված ռեֆորմները, օրինակ՝ Սուբվենցիաները, 0-18 տարեկան երեխաների անվճար բուժօգնությունը, Ժողովրդավարության առաջընթացը, խոսքի ազատությունը, ճանապարհաշինության առաջընթացը և այլն։ Ինձ թվում է դա Ձեր կողմից դրսևորվում է, ոչ թե որպես չեզոքություն,ինչպես պետք է լինի Վիկիպեդիայի յուրաքանչյուր նյութ, այլ որպես կողմնապահություն, քանի որ Ձեր բազմաթիվ խմբագրումները ցույց են տալիս այն մասին, որ Դուք քաղաքական հայացքների ընդգծվածություն եք ցուցադրում հոդվածներում, ինչը հարիր չէ Վիկիպեդիայի խմբագրիչներին։ Galust Igityan (քննարկում) 11:13, 29 Մարտի 2023 (UTC)[reply]

Հարգելի մասնակից, տեսեք. սուբյեկի կառավարման տարիներին պետության հաղթանակը կամ պարտությունը պատերազմում առաջնային կարևորության ինֆորմացիա է։ Օրինակ Արտաշես Բարեպաշտը Մեծ Հայքին է միացրել «Յոթանասուն հովիտները», Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի թագավորությունը նվիրել է Բյուզանդիային, Տրդատ Գ Արծրունու օրոք Հայաստանը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանը ազատագրել է Արցախը, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Արցախի տարածքների զգալի մասը։ Սրանք բոլորն առաջնային կարևորության ինֆորմացիաներ են։ Իսկ թե Արտաշեսի ժամանակ գլխարահարկը քանի տոկոսով է կրճատվել, Պապ Թագավորը քանի ճանապարհներ է սարքել կամ ՔՊ-ի կառավարման տարիներին ինչ սուբվենցիաներ են եղել, դրանք երկրորդային կարևորություն ունեն և ներածությունում չենք գրում։ Ձեր հերթական անհիմն մեղադրանքներին ի պատասխան միայն տեղեկացնեմ, որ նման գործելաոճը եթե շարունակեք, ապա ստիպված կլինեմ ներկայացնել Ձեր մասնակցային հաշիվն արգելափակման պահանջ։ Հասկանում եմ, որ դուք հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեք քննարկվող թեմայի շուրջ, ինչի համար էլ գրանցել եք հաշիվը, սակայն զերծ մնացեք անձանց քննարկելուց, փորձեք քննարկել երևույթները, եթե կարող եք։ Ավետիսյան91 (քննարկում) 11:39, 29 Մարտի 2023 (UTC)[reply]