Jump to content

Վիլեն Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլեն Գաբրիելյան
Ծնվել էօգոստոսի 25, 1983(1983-08-25) (41 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Վիլեն Կարենի Գաբրիելյան (առավել հայտնի որպես՝ Նավակ ճոճողը[1], օգոստոսի 25, 1983(1983-08-25), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքացիական ակտիվիստ[2][3], կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[4], ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[5][6]։

2000-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետը։  Բուժծառայության ավագ լեյտենանտ է։

Ակտիվիստական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել որպես քաղաքացիական ակտիվիստ։ Նրա կատարած տարբեր գործողություններ լայն արձագանք են ստացել մամուլում[7][8][9][10][11][12][13][14]։

2014 թվականի հունիսի 5-ին Վիլեն Գաբրիելյանը Երևան քաղաքի Անաստաս Միկոյանի անվան փողոցում տեղադրված և փողոցի անունը պատկերող վահանակի վրա գրել է «Էնվեր փ․»։ Նա իր այդ արարքը մեկնաբանել է՝ ասելով, որ «տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի»[7][8][9]։

2014 թվականին հուլիսի 18-ին Վիլեն Գաբրիելյանը Օրինաց Երկիր կուսակցության հանրահավաքի ղեկավար Արթուր Բաղդասարյանի ելույթի ժամանակ մոտեցել է ամբիոնին և փակցրել Ա4 ձևաչափի թուղթ վրան գրված «ԱԽՔ»։ Նա իր այդ արարքը մեկնաբանել՝ ասելով «…Որովհետև այդ մարդը ԱԽՔ է»[10][11][12]։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիլեն Գաբրիելյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջով քննադատել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Ըստ նրա՝ ինքը նույնիսկ այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կազմակերպմամբ ծեծի է ենթարկվել։ Իր պնդումը հիմնավորելիս՝ Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ «ոստիկանական համակարգը, Վովայի գլխավորությամբ, անկազմակերպ, անօրեն, ոչ պրոֆեսիոնալ կառույց է, որը բացի ակցիա ցրելուց, այն էլ երբ ակցիան փոքրաթիվ է ու գողերի համար սխոդկեք կազմակերպելուց, այլ բանի ունակ չէ»[13][14]։

Վիլեն Գաբրիելյանը հանրությանն առավել հայտնի «Նավակ Ճոճողը» անունով[15][16]։ Ինքն իրեն կոչում է նաև «Օմարի արծիվ»[17]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 29-ին Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում[18]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով[19]։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնալուծված է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Ես Դավիթ Տոնոյանին շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ նա անմեղ է». «Նավակ ճոճողը» դատարանի բակ է եկել». news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն է, պնդում եմ, որ ինքն է». Նավակ Ճոճող, (արխիվացված 30․09,․2021թ․)
  3. Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը լքել է հիվանդանոցը, (արխիվացված 30․09,․2021թ․)
  4. ՔՊԿ վարչության կազմը
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն - Վիլեն Գաբրիելյան». www.civilcontract.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Փչացրել են Միկոյանի փողոցի մասին ազդարարող ցուցանակը, (արխիվացված 30․09․2021թ․
  8. 8,0 8,1 Միկոյանի անվան վրա «Էնվեր» գրելու համար ոստիկանություն են կանչել, (արխիվացված 30․09․2021թ․
  9. 9,0 9,1 Ակտիվիստի համար տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, (արխիվացված 30․09․2021թ․
  10. 10,0 10,1 «Ախք» գրությամբ ակտիվիստին ոստիկանները հեռացրին հարթակից, (արխիվացված 30․09/2021թ․
  11. 11,0 11,1 «…Որովհետև այդ մարդը ԱԽՔ է». Նավակ Ճոճողը՝ պաստառը փակցնելու մասին, (արխիվացված 30․09/2021թ․
  12. 12,0 12,1 «Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց` կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ. Արթուր Բաղդասարյան։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. 13,0 13,1 Ո՞վ է «ճոճել» Վիլեն Գաբրիելյանի նավակը, (արխիվացված 30․09․2021թ․
  14. 14,0 14,1 «Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու առնչությամբ դեռ գործ չի հարուցվել. «Շարունակելու ենք, դեռ մի բան էլ ավելի», (արխիվացված 30․09․2021թ․
  15. hraparak (2015 թ․ հունվարի 20). «Ո՞վ է «ճոճել» Վիլեն Գաբրիելյանի նավակը». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  16. Արմենիա, Sputnik (20200129T1927+0400). ««Նավակ ճոճողը» փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  17. ««Հրապարակ». Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  18. ««Նավակ ճոճողը» նշանակվել է փորձագիտական կենտրոնի տնօրեն | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. Ովքե՞ր են ԱԺ-ում հայտնված նոր պատգամավորները․ նախնական տվյալներ