Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Protests in Yerevan against the 2020 ceasefire agreement in Nagorno-Karabakh.jpg
ԱմսաթիվՆոյեմբերի 10, 2020 (2020-11-10)-ից մինչ օրս
ՎայրՀայաստան Հայաստան
ՊատճառՆիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրում
Նպատակ
  • ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրաժարական
  • Հայ - ադրբեջանական պատերազմի դադարեցման փաստաթղթի չեղարկում
ՄեթոդՑույցեր, հացադուլներ, քաղաքացիական անհնազանդություն, համացանցային ակտիվիզմ
ԿարգավիճակՇարունակվում է
Հակամարտող կողմեր

Հայաստան Հակակառավարական ցուցարարներ

  • Համաձայնագրին դեմ անձինք[1]
  • Պարտերազմի արդյունքում Արցախից տեղահանված հայեր[2]
  • Մահացած, վիրավոր, և գերևարված զինվորների հարազատներ
Ղեկավարներ
Կորուստներ
1 զոհ[8]
~500 ձերբակալված

Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի (նաև հայտնի է որպես Արժանապատվության երթ[9]), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված զանգվածային բողոքի ցույցեր, երթեր[10], որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման հայտարարությունը[11][12]։ Բողոքի ցույցերը շարունակվում են երկրի տարբեր բնակավայրերում։

Ցույցերը գլխավորող 17 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը կոչվեց Հայրենիքի փրկության շարժում, դրանց մեջ են նախկինում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, խորհրդարարանում ընդդիմադիր ամենամեծ կուսակցություն հանդիսացող Բարգավաճ Հայաստանը, և Հայ Յեղափոխական Դաշնակցություն։ Դեկտեմբերի 3-ին, դաշինքը հայտարարեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին որպես ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու։ Բացի 17 ընդդիմադիր կուսակցություններից, բազմաթիվ հանրային գործիչներ հրաժարական տալու կոչ են արել վարչապետ Փաշինյանին, այդ թվում Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, և խորհրադարանի երրորդ քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը (ով հայտարարեց իր վարչապետի պաշտոնի թեկնածության մասին), ինչպես նաև որոշ մարզային պաշտոնյաներ, ղեկավարներ և քաղաքապետեր[13]։

Դեկտեմբերի սկզբին, սեպտեմբերին սահմանված ռազմական դրությամբ նախատեսված զանգվածային հավաքների և ակցիաների արգելքը վերացվեց[14]։ Դեկտեմբերի 22-ին, կոչ արվեց ցույցերի կրկին աշխուժացման՝ համընդհանուր գործադուլների միջոցով։ 2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեցին, որում պահաջվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին հայտարարություն է ստորագրել Արցախում ընթացող պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին[15]։

Հայտարարության բովանդակությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում[16]։ Ըստ համաձայնագրի, հակամարտող կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ ժամանակացույցի Ադրբեջանին են հանձնվում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները, Արցախի և Հայաստանի կապը հաստատվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքով, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում, տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 10[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ վարչապետի հայտարարությունից հետո, Երևանի տարբեր մասերում սկսել են մարդիկ հավաքվել, որոնք ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շուտով ցույցերն անկարգությունների վերածվեցին[17]։ Ցուցարարները ջարդել են ՀՀ կառավարության շենքի ապակիները և դռները, ինչպես նաև վնասել են գույքը[18]։

Կառավարական առանձնատների հարակից տարածքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից[19][20], որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել[21]։ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալվել են[22]։

Ցուցարարները մտել են նաև Խորհրդարանի նիստերի դահլիճ[23][24], որտեղ անկարգություններ են կատարել պատգամավորների աշխատասենյակներում՝ ջարդելով և վնասելով գույքը[25]։

Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որի համաձայն ցուցարարներն իր կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր[26]։

Հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա սկսեց նաև Կապան քաղաքում։ Ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացրել քաղաքի Մելիք Ստեփանյան, Շահումյան փողոցներով և վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. «Никол Пашинян попал в послевоенное положение»։ kommersant.ru (ռուսերեն)։ Kommersant։ 2020-11-11 
  2. «Fresh crisis brews in Armenia after Nagorno-Karabakh peace deal»։ aljazeera.com (անգլերեն)։ Al Jazeera։ 2020-11-12 
  3. «Opposition Parties Choose Vazgen Manukyan as Prime Minister Candidate»։ 3 December 2020 
  4. «На акции протеста в Ереване начались задержания ее участников»։ regnum.ru (ռուսերեն)։ REGNUM News Agency։ 2020-11-20 
  5. «На митинге в Ереване Пашиняна призвали покаяться и уйти Протесты в Ереване»։ ИА Красная Весна։ Վերցված է 12 November 2020 
  6. «Serzh Sargsyan's office - Nikol Pashinyan to be mentioned in history as coward and a leader with stigma of a traitor stamped on forehead by the people» 
  7. «Robert Kocharyan: I know there were several opportunities to stop the war»։ news.am 
  8. «Կիևյան կամրջի տակ մահացած գտել են ԱԺ ներխուժած երիտասարդներից մեկի դին»։ Նոյեմբերի 14, 2020 
  9. «Երևանում մեկնարկում է վարչապետի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»»։ Azatutyun։ 16 December 2020։ Վերցված է 16 December 2020 
  10. «Беспорядки в Ереване. Онлайн-репортаж»։ РИА Новости (ռուսերեն)։ 20201110T0223։ Վերցված է 2020-11-10 
  11. Welle (www.dw.com) Deutsche։ «В Ереване начались массовые волнения | DW | 10.11.2020»։ DW.COM (ru-RU)։ Վերցված է 2020-11-10 
  12. «ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  13. «As Ultimatum Expires, Protests Continue»։ EVN Report (անգլերեն) 
  14. «Armenia lifts certain restrictions envisaged by martial law»։ armradio.am (անգլերեն) 
  15. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-11-10 
  16. «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  17. «Protesters in Yerevan break into government building»։ TASS։ Վերցված է 2020-11-10 
  18. «Բողոքի ակցիաները Երևանում շատ արագ անկարգությունների վերածվեցին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  19. «ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  20. «Протестующие в Ереване избили спикера парламента Армении Мирзояна»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  21. «Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց. կյանքին վտանգ չի սպառնում»։ 2020-11-10 
  22. «Ըստ Փաշինյանի՝ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  23. «Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  24. «Протестующие оцепили здание парламента в Ереване»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  25. Armine։ «Ցուցարարները մտել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ. ուղիղ»։ yerevan.today (hy-am)։ Վերցված է 2020-11-10 
  26. «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք» (hy-AM)։ Վերցված է 2020-11-10 
  27. ««Սատարում ենք բանակին և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». բողոքի ակցիա՝ Կապանում (տեսանյութ)»