Դիանա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա Գասպարյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (2011)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 22, 1988(1988-03-22) (36 տարեկան)
Ծննդավայր Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988(1988-03-22), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում[2]։ 1995-2004 թվականներին սովորել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան № 2 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացել է 2004-2011 թվականներին՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թվականներին աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար։ 2009-2012 թվականներին աշխատել է Հայաստանի քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար։

2013-2014 թվականներին աշխատել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ։

2014-2016 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ։

2016-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ։

2015-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիանա Գասպարյան. Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Համայնքի ղեկավար