Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք, մեծարման և մտացածին գովեստի միջոցով ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի իդեալականացման, հերոսացման ու սրբացման գործընթացը Հայաստանում և հայկական սփյուռքում, որն սկիզբ է առել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։

Անձի իդեալականացման գործընթացին մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր ելույթների ժամանակ Հիսուս Քրիստոսի[1], հայոց Արշակունյաց արքա Պապ թագավորի[2] հետ համեմատելը, հեղափոխության ժամանակ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավար և գաղափարախոս Մահաթմա Գանդիի, Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հետ զուգորդվող կերպարներով հանդես գալը[3][4], ինչպես նաև սոցիալական ցանցերում` փաշինյանական իշխանության կողմից կիրառվող մասսայական մանիպուլյացիայի քաղաքականությունը։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին, ըստ էության, ստեղծել է անձնիշխանական վարչակարգ[5]՝ հենվելով նախկիններին քննադատելու[6], իր կերպարի իդեալականացման[7] և երևույթները մանիպուլացնելու[8][9] վրա։

Պաշտամունքը թուլացել, սակայն պահպանվել է նաև 44-օրյա պատերազմից հետո, որում Նիկոլ Փաշինյանի՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարության պայմաններում ՀՀ զինված ուժերը պարտություն են կրել, և Փաշինյանը Արցախի Հանրապետության տարածքների կապիտուլացիայի համաձայնագիր ստորագրեց[10], որով վտանգվեցին նաև Հայաստանի արևելյան սահմանները[11][12]։ Չնայած այդ փաստը` Փաշինյանը հասարակական լայն աջակցության շնորհիվ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրվեց վարչապետի պաշտոնում[13]։

Դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաշինյանի անձի գովաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում Հիսուս Քրիստոսին, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ։»
Փաշինյանն իր ապրելակերպով, գործունեությամբ ինձ ստիպեց համոզվել, որ ժամանակին, հնարավոր է, Քրիստոսը եղել է։ Իմ նման մարդուն Փաշինյանը իր վարքագծով դարձի է բերել, ուրեմն արդեն իր գոյությունը, ծնվելը, ապրելը արդարացված է։
  • Հանրային շրջանակներում կան նրա ցմահ պաշտոնավարման կողմնակիցներ[16]
Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան
- 01 Մարտ, 2021

2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»[17]։

2021 թվականի հունիսի 10-ին Լոռու մարզի մի բնակիչ փորձել է Նիկոլ Փաշինյանի աջը համբուրել՝ ասելով, որ նա Հիսուսի տանջանք է տանում չարիքի դեմ[18]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի մասին գրվել են տարբեր գրքեր, երգեր, բանաստեղծություններ։ Նրան է նվիրված Դավիթ Մարտիրոսյանի «Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել» գիրքը[19]։ Նիկոլ Փաշինյանին են նվիրված «Նիկոլն ազգի հերոս է»[20], «Դուխով», «Արդեն 100 օր ա» և ադրբեջանական «Նոլդու Փաշինյան» երգերը[21][22]։

Արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի արձանը Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում

2018 թվականի հոկտեմբերին Վանաձոր - Գյումրի ճանապարհի վրա տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը[23]։ 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը տեղադրվել է Իջևան քաղաքում, քաղաքի մուտքի մոտ[24]։ Հետագայում արձանը տեղափոխվել է Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ։ Ընդհանուր առմամբ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը կոտրել են 5 անգամ[25], որից հետո ուժեղացվել է տարածքի հսկողությունը[26]։

«Նկարի» պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմադիր եղած տարիներին, Նիկոլ Փաշինյանը շատ սուր և հեգնական տոնով քննադատում էր Հանրապետական կուսակցության անդամներին՝ պետական կառույցներում նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելու համար, իսկ հեղափոխության օրերին նա և իր կողմնակիցները բոլոր պետական հաստատություններից հեռացնում էին այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Նրանք հայտարարում էին, որ նախագահի, վարչապետի կամ որևէ պաշտոնյայի նկար չպետք է լինի ՀՀ սիմվոլների կողքին։ Սակայն իշխանափոխությունից հետո, նոր իշխանության ներկայացուցիչները՝ որդեգրելով նախկին իշխանության քաղաքականությունը, նույնպես սկսեցին իրենց աշխատասենյակներում պետական սիմվոլների կողքին փակցնել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Այն առաջինը նկատվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոստովանել է, որ իր աշխատասենյակում ևս սրբապատկերի և մի քանի այլ նկարների կողքին կախված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Փաշինյանն ինքն իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում։
- Միլան, 2019[27]
Պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ըլնել... Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ։
- Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, 12.12.2019[28]
Եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որեւէ վարչապետ, կամ կոնկրետ ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել
- Թբիլիսի, 2020[29]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դերձյան, Գևորգ (2019 թ․ նոյեմբերի 20). «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  2. LLC, Helix Consulting. «Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատեց Պապ թագավորի հետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  3. «Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  4. «Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». antifake.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  5. LLC, Helix Consulting. ««Դա վարչապետի կողմից արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ». Գագիկ Մինասյան / Հարցազրույցներ / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  6. «Փաշինյանը ցանկացածին կապում է նախկինների հետ, ով փորձում է իրեն քննադատել․ Վանեցյան | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  7. ««Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուսի հետ». lurer.com. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  8. «Նիկոլ Փաշինյանը ուզում է երկրորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա. Անուշավան Դանիելյան». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  9. «Փաշինյանը պնդում է, թե Су-30-ների մասին իր հայտարարությունները հակասական չեն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  10. «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации». Президент России (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան, Վերցված է 2022-08-15-ին
  12. «Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «ՔՊ-ն` 53.91, «Հայաստան»-ը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22 տոկոս. ընտրությունների վերջնական արդյունքները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  14. ««Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը…». Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի՝ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու մասին». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  15. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Փաշինյանն ինձ ստիպեց համոզվել, որ ժամանակին Քրիստոսը եղել է». Հ. Աղազարյան (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. Technologies, Peyotto. «Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  17. Lusine. «Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից». yerevan.today. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  18. «Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»».
  19. Դավիթ, Մարտիրոսյան՝ (2018). Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-9939-0-2820-0.
  20. Դաշտենց, Անուշ (2019 թ․ հուլիսի 2). ««Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  21. «Ալիևը պարում է «Noldu Pashinyan» երգի տակ».
  22. ««Noldu Pashinyan». ադրբեջանցի զինծառայողները պարում են Նիկոլ Փաշինյանին նվիրված երգի տակ».
  23. Սարատիկյան, Ասպրամ. «Նիկոլ Փաշինյանի արձանը` Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին». VNews. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
  24. «Լուսանկար. Իջևան քաղաքում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը». Politik.am. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  25. Գևորգյան, Հայկ (2022 թ․ սեպտեմբերի 5). «Փաշինյանի արձանը կոտրել են». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  26. ««Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի արձանի մոտ տեսախցիկներ են դրել». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  27. «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները. Նիկոլ Փաշինյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  28. Տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետ
  29. «Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անել այն, ինչ չէր կարողացել անել նաեւ Հիսուսը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.