Երկրի հակառակ կողմը
Նախքան հոդվածը կարդալը անհրաժեշտ է գիտակցել, որ սույն հոդվածում առկա են «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումներ, որոնք պարունակում են հայհոյանք, գռեհիկ բառապաշար և քննադատված մտքեր։
Երկրի հակառակ կողմը | |
---|---|
Հեղինակ | Նիկոլ Փաշինյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Էջեր | 384 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Կազմի հեղինակ | Վիտալի Ասրիևի |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
ԳՄՍՀ | 978-9939-76-233-3 |
ՀՏԴ | 891.981-31 |
ԳՄԴ | 84 (5Հ) |
«Երկրի հակառակ կողմը», գրական ստեղծագործություն, որը հեղինակել է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հեղինակի՝ նա գիրքը գրել է, երբ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման համար գտնվում էր հետախուզման մեջ։ Ըստ գրքի խմբագրի՝ այն գաղափարական առումով «թավշյա հեղափոխության» նախապես գրված ծրագիրն է[1]։
Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ դրա միջոցով ինքն ասում է այն ամենը, ինչը, վարչապետ լինելով այժմ չի կարող ասել[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Հեղինակը գրքում նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկն այն էր՝ շեղել ոստիկանությանը և դա տվեց իր արդյունքը։ Հայաստանի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։
Գիրքը հրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից, Երևանում[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը արժանացել է հանրային և մասնագիտական սուր քննադատությունների։ Ըստ պնդումների՝ գիրքն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան։ Գրքի հոգեբանական վերլուծությամբ արձանագրվում է, որ ստեղծագործության մեջ ներկայացված մտքերն ու գաղափարները ցույց են տալիս հեղինակի բարոյական նկարագիրը, բնութագրում նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը և սեփական հայրենիքը դավադրաբար թշնամուն հանձնելու ծրագրային մոտեցումները[2]։
Ըստ վերլուծության՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը, որը շարադրվել է փողոցային, գռեհիկ բառապաշարով, իրենից որևէ արժեք չի ներկայացնում, քարոզում է անբարոյականություն, իրենից ներկայացնում է պոռնոգրաֆիկ նյութերի սովորական տարածում, ինչն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Այդ վերլուծության համաձայն՝ գրքում նաև ոտնձգություն է իրականացվում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ[2]։
Ըստ հրապարակման՝ «Անտարես» հրատարակչության կողմից տպագրված գրքում բացակայում է տպաքանակի մասին տեղեկությունը, ինչը գրականության ոլորտում օրենսդրության տեսակետից համարվում է խախտում[2]։
Գրքի առավել քննադատված մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան սույն ենթաբաժինը կարդալը անհրաժեշտ է գիտակցել, որ այն պարունակում է «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումներ, որոնք պարունակում են հայհոյանք, գռեհիկ բառապաշար և քննադատված մտքեր։
Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննադատությունը առավելապես հիմնված է բովանդակության մեջ առկա հեղինակի արտահայտված մտքերի վրա։ Դրանց մի մասը պարունակում է գռեհիկ, հայհոյանքներ պարունակող արտահայտություններ։ Հանրային հնչեղություն ստացածն և լայնորեն հրապարակումներով ներկայացված մեջբերումներից են[2][4]՝
- - Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին։ Գիրք է գրել, ես քո բերանը․․․ Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը (էջ 19)։
- - Ասեմ, ախպերս, պարզ ասեմ։ Դու գիտե՞ս՝ նա մեզ ինչու տանել չի կարողանում, որովհետև մենք նրան չենք շինել։ Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում։ Նա հուսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ մենակ սերբական անառակությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել (էջ 19)։
- - Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց և հիմա ուզում է մեզ քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ սրտի ուզածի չափ քշի։ Կերել ես, քո ծնողը․․․(էջ 19)։
- - Միևնույն է, ամերիկացիք գանդոն են։ Եվրոպացիք էլ, - դառնացած ասաց Մարկոն։ - Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես (էջ 21)։
- - Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը (էջ 45)։
- - Վայ կոխեմ քո Եվրոպան,- Եվրոպայի անունը լսելով՝ վրա պրծավ Մարկոն, - ինչու՞ չես մաքրվում էդ գ-անոցից (էջ 129)։
- - Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը․․․(էջ 129)։
- - Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել․․․ (էջ 132)։
- - Պուպուլիկով տիկինը (էջ 144)։
- - Երբ մոտեցա, երևաց նաև նրա կուրծքը՝ կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առանձգական։ Արձանը կարծես ասում էր՝ վերցրու ինձ (էջ 147)։
- - Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայնդեպս հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու պարտքս. - Սորոսը,- հանգիստ ասացի ես։ Ֆրեդն էլի չհասկացավ ինձ (էջ 183)։
- - Լողազգեստի կրծկալը, որ ավանդույթի համաձայն ծածկում էր նրա կրծքերի գագաթները միայն, ցանցավոր էր և ցուցանում էր իր տակ եղած ամեն ինչ։ Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին՝ կռահիր, թե ի՞նչ կա այստեղ։ Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին (էջ 230)։
- - Չնայած՝ ես գժվում եմ կույս տղաների համար։ Նախ՝ երբ դառնում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ ԵՎ հետո, նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն՝ պրծնում առաջին իսկ ներթափանցումից (էջ 233)։
- - Եվ հետո՝ փակ է նաև դեմքը, ուստի այս հեշտասեր աղջկա հայացքը նույնպես ոչինչ չի դավաճանի։ Այնպես որ, չադրան կարելի է համարել նաև չարտոնված սեքսի համազգեստ։ Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար, թերևս սա էր նկատի ունեցել ներկայացման հեղինակը (էջ 253)։
- - Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության։ Մենք ետ ենք դառնում Աղդամից, դաշտավայրը վերջանում է ուրեմն՝ Հայաստանն է սկսվում (էջ 290)։
- - Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն․ ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել․․․(էջ 291)։
- - Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ․․․ ե՞ք, 25 մանեթով պ․․․ են քու․․․, էն էլ հինգ հոգով,- աճուկներն իրար սեղմած՝ գոռգոռում էր նա (էջ 296)։
- - Ես տեսնում էի այդ պատերազմը․ այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի (էջ 338)։
- - Դե եկե՛ք, դե եկեք՝ բոզի վաստակներ… (էջ 340)։
Հակաքննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հանրային և մասնագիտական մակարդակով հնչած սուր քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքն արժանացել է գովեստի բազմաթիվ խոսքերի։ Համաձայն հրապարակումների՝ գրքի մասին դրական են արտահայտվել բազմաթիվ մարդիկ, հիմնականում սոցիալական ցանցերում։ Այդպիսի կարծիք արտահայտողներից մեկն ասել է, որ «ՀՀ վարչապետ Փաշինյանի հայացքները ու տեսլականը հասկանալու լավագույն միջոցը այս գիրքը կարդալն է»[4]։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրել են, որ գիրքը բավականին լավն է և ունի անկեղծություն ու հուզականություն[4]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- մեկնարկ՝ հանպատրաստից
- ների՛ր ինձ, որդի՛ս
- մասնագիտությունը՝ պատերազմ
- մի շիշ «Ստոլիչնայա»
- մահապատիժ Վիեննայում
- մղձավանջ և անուրջներ Լոզանում
- ի՞նչ է անունդ, բանտապա՛հ
- ֆլամենկո
- ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում
- ...և այդ մեկ մարդը դո՛ւ ես
- կորսվող ինքնություն
- նայիր քեզ
- ֆրաու Էլիզաբեթի առեղծվածը
- ուղիղ զրույց
- կագեբեն ընդդեմ ցէէռուի
- Noah's route
- էլի տասն այրի
- ինչի՞ց են պատրաստում վիսկին
- can I help you?
- ինչ են զգում հայերը
- Շառլն ու Ուինսթոնը
- պուպուլիկով տիկինը
- անկեղծութիւն անկեղծութեանց
- սև խավիարը
- ապրելու հետևանքները
- ժողովրդի առաջնորդ Ազատությունը
- արևմտյան կիսագնդում
- հեղափոխականի մահը
- դավադրություն ըստ Սեսիլի
- սեռական ակտի փոխարժեքը
- իսկ օվկիանոսը խաղաղ է
- ծովից ծով
- երազանքների բարի փերին
- երազախաբություն՝ բաց աչքերով
- մոսիկի տակի
- ազատություն և կրքեր
- և Աստված ասաց՝ լույս լինի, և լույս եղավ
- մեռած հոգիներ
- «սարերից իջած մի խումբ ձիավոր»
- մի հատ պաչիկ
- զանգով մարդը
- Կլավդիայի կոշիկները
- նա րեչկե՜, նա րեչկե՜՝ նա տոմ բերեգու...
- բոլոր հարցերի պատասխանը
- և անտեսանելի դարձավ պատերազմը
- ցավդ տանեմ, Կատո
- հարց չկա
- Հայաստանի բույրերը
- պահարանի մեջ
- կոնսպիրատիվ խաշ
- Ազատության հրապարակում[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նիկոլի գրքի հակառակ կողմը», (արխիվացված 08․09․2021թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Ինքս էլ սկսում եմ բոզանալ». Փաշինյանի պիղծ էությունը՝ իր գրքի տեսքով», (արխիվացված 08․09․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 Երկրի հակառակ կողմը. Երևան: Անտարես. 2018. էջեր 2, 382–383.
- ↑ 4,0 4,1 4,2 «Երկրի հակառակ կողմը. հոգեբանի վերլուծություն. մաս 2», (արխիվացված 08․09․2021թ․)։
|