Jump to content

Դավիթ Խուդաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Խուդաթյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
 2024 թ․ նոյեմբերի 21-ից
Նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Գնել Սանոսյան
Դրոշ
Դրոշ
Արմավիրի մարզպետ
2024 հունվարի 11 - 2024 նոյեմբերի 20
Նախագահ Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Էդվարդ Հովհաննիսյան
Հաջորդող Արգիշտի Մեխակյան
Դրոշ
Դրոշ
Արմավիրի քաղաքապետ, Արմավիր համայնքի ղեկավար
2018թ - 2024թ
Նախագահ Արմեն Սարգսյան
Վահագն Խաչատուրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Ռուբեն Խլղաթյան
Հաջորդող Վարշամ Սարգսյան
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան
Էդվարդ Հովհաննիսյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Հոկտեմբերյան[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Դավիթ Հովհաննեսի Խուդաթյան (օգոստոսի 3, 1991(1991-08-03)[1], Հոկտեմբերյան[1]), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետ (2024 հունվար-նոյեմբեր)։ Արմավիրի նախկին քաղաքապետ, Արմավիր համայնքի նախկին ղեկավար (2018-2024):

1998-2008թթ. - սովորել է Արմավիրի քաղաքի Վ.Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

2008-2014թթ. - սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի` կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։

2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։

2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։

2018թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է ՔՊ ցուցակը և ընտրվել Արմավիր համայնքի ղեկավար։ 2024 թվականի հունվարի 11-ին ՀՀ կառավարության N42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։

ՀՀ նախագահի 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ՆՀ-366-Ա հրամանագրով նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է[2]։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
  2. «Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.