Քննարկում:Վահե Էնֆիաջյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծես, նոր Հայաստանում ավանդույթ է դարձել քաղաքական հետագիծ ունեցող ուժերին եւ գործիչներին վիրավորել, արատավորել նրանց բարի համբավը։ Հայտնի խոսք կա՝ ձեր նետած ցեխը մեզ չի հասնի, բայց մեկ է ձեր ձեռքերն արդեն իսկ ցեխոտված են։ Տարիներ առաջ կրկին փորձ արվեց ԲՀԿ- ին մեղադրել ֆեյքերի բանակ պահելու մեջ։ Ինչպես այդ ժամանակ, այդպես էլ այսօր, բոցաշունչ ճառերից բացի ապացուցող ոչ մի փաստ չկա... Ցանկանում եմ նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն է. իր աջակիցներով եւ համակիրներով։ Կարճ ասած` ԲՀԿ-ն ֆեյքերի բանակի կարիքը չունի։ Ձեր արշինով մի չափեք մեզ... Քաղաքական հետապնդում... Իրավական աճպարարություն... Տնտեսական կոլապս... Գործազրկության աճ... Ճիշտ կլիներ քաղաքական ամբիոններից հասարակության հետ խոսել այդ ձախողումների մասին, քանի որ հասարակությունը իրականում իրազեկման կարիք ունի...», - այս մասին գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ ՎԱՆԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԸ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.70.41.56 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Վանիկ Էլիզբարյան, շնորհակալություն Վիքիպեդիայի որակի և չեզոքության մասին անհանգստանալու համար։ Հոդվածում նշված է, որ ֆեյքերի մասին հատվածը ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանն է։ Բնականաբար հոդվածը պետք է ունենա չեզոք տեսակետ, խնդրում եմ հնարավորության դեպքում ուղարկել այս հարցով Վահե Էնֆիաջյանի կամ ԲՀԿ-ի արձագանքը (հղումների տեսքով, եթե հնարավոր է), որպեսզի հոդվածում հարցի այդ կողմն էլ ներկայացնենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:02, 3 Օգոստոսի 2020 (UTC)[reply]