ՀԽՍՀ ղեկավարություն
ՀԽՍՀ ղեկավարություն, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավար կազմը։ Ֆորմալ առումով 1920-1938 թվականներին ՀԽՍՀ բարձրագույն օրենսդիր մարմինը Խորհուրդների Համագումարն էր, իսկ 1938 թվականից՝ միասնական Գերագույն խորհուրդը, որի պատգամավորներն ընտրվում էին չորս տարի ժամկետով (1979 թվականից՝ հինգ տարի ժամկետով)։ Սակայն փաստացի 1920 թվականին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից մինչև Վերակառուցումը իշխանությունը գտնվում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքում՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մաս[1]։ 1937 թվականի Սահմանադրությամբ Կոմկուսը հռչակվեց «աշխատավորների բոլոր կազմակերպությունների ղեկավարող մարմին», իսկ 1978 թվականի Սահմանադրությունն ամրապնդեց նրա «ղեկավարող և ուղղորդող դերը»։ Հայաստանի Կոմկուսի բարձրագույն մարմինը Կենտրոնական Կոմիտեն էր, իսկ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարը 1920-1990 թվականներին հանրապետության փաստացի առաջնորդն էր։ Բացի 1990 թվականի ընտրություններից, Գերագույն խորհրդի պատգամավորի բոլոր թեկնածուները ենթարկվում էին Հայաստանի Կոմկուսի ղեկավարության պարտադիր հավանությանը․ այլընտրանքային թեկնածուների առաջադրումը չէր թույլատրվում։ Գերագույն խորհուրդը մշտական գործող մարմին չէր․ նրա պատգամավորները տարեկան 2-3 անգամ գումարում էին մի քանի օր տևողությամբ նիստեր։ Ամենօրյա վարչական աշխատանքներն իրականացնելու համար Գերագույն խորհուրդը ընտրում էր մշտական հանձաժողով, որն իրականացնում էր հանրապետության կոլեկտիվ ղեկավարի գործառույթները։
Իրավիճակը փոխվեց 1990 թվականին, երբ Կոմկուսի ղեկավարող դերի մասին Սահմանադրության հոդվածը չեղյալ համարվեց, և սկսեց թույլատրվել այլընտրանքային թեկնածուների առաջադրումը։ 1990 թվականի հուլիսին Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Հայոց համազգային շարժումը[2], ինչից հետո Հայաստանում Կոմունիստական կուսակցության իշխանությունն ավարտվեց։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը[3], և Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման մասին համաձայնագրի կնքմամբ Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։
ՀԽՍՀ առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկար | Անուն | Կառավարման սկիզբ | Կառավարման ավարտ | Պաշտոն |
---|---|---|---|---|
Գևորգ Ալիխանյան | 1920
դեկտեմբեր |
1921
ապրիլ |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Սարգիս Լուկաշին[4] | 1921 | 1922
ապրիլ |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Աշոտ Հովհաննիսյան | 1922 | 1927 | Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Հայկ Հովսեփյան | 1927 | 1928 | Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Հայկազ Կոստանյան[5] | 1928
ապրիլ |
1930
մայիս |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Աղասի Խանջյան[6] | 1930
մայիս |
1936
հուլիսի 10 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Ամատունի Ամատունի | 1936 | 1937 | Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Գրիգոր Հարությունյան[7] | 1937
սեպտեմբերի 23 |
1953
հոկտեմբերի 28 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Սուրեն Թովմասյան[8] | 1953
նոյեմբեր |
1960
դեկտեմբերի 28 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Յակով Զարոբյան[9] | 1960
դեկտեմբերի 28 |
1966
փետրվարի 5 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Անտոն Քոչինյան[10] | 1966
փետրվարի 5 |
1974
նոյեմբերի 27 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Կարեն Դեմիրճյան | 1974
նոյեմբերի 27 |
1988
մայիսի 21 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Սուրեն Հարությունյան | 1988
մայիսի 21 |
1990
ապրիլի 5 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Վլադիմիր Մովսիսյան | 1990
ապրիլի 5 |
1990
օգոստոսի 4 |
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար | |
Լևոն Տեր-Պետրոսյան | 1990
օգոստոսի 4 |
1991
հոկտեմբերի16 |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТЯБРЬСКАЯ РЕВОЛЮЦИЯ И УСТАНОВЛЕНИЕ СОВЕТСКОЙ ВЛАСТИ В АРМЕНИИ
- ↑ «Третья республика Армении». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Декларация о независимости Армении
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Лукашин
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Костанян
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Ханджян
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Арутинов
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Товмасян
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Заробян
- ↑ Справочник по истории Коммунистической партии: Кочинян