Արման Բաբլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Բաբլոյան
Ծնվել էօգոստոսի 22, 1979(1979-08-22) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2004), Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ (2007) և Հայաստանում ֆրանսիական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և պետական գործիչ
Ծնողներհայր՝ Արա Բաբլոյան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արման Արայի Բաբլոյան (օգոստոսի 22, 1979(1979-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (2013-2015)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2007 թթ. - ««Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մարզային մասնաճյուղերի տնօրեն։
  • 2007-2009 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ունի բժշկական ծառայության լեյտենանտի զինվորական կոչում։
  • 2007-2013 թթ. - «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն։
  • 2007-2008 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2008-2010 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։
  • 2010-2013 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2013 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։
  • 2015 թ. հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահն է։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» հոբելյանական մեդալ։
  • ՀՀԿ պատվոգիր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Արման Բաբլոյանը անվանի բժիշկ և պետական գործիչ Արա Բաբլոյանի որդին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «ԱՐՄԱՆ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.