Վահրամ Տեր-Բալյան
Արտաքին տեսք
Վահրամ Նաիրիի Տեր-Բալյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
15 հունվարի 2002 - 16 հունվարի 2016 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | Գեղամ Սարգսյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | բժիշկ | |
Ծննդյան օր | մարտի 10, 1968 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Վահրամ Նաիրիի Տեր-Բալյան (մարտի 10, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ (2002-2016)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը։
- 1989-1995 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
- 2000-2003 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ պետական ծառայողի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990 թվականից ներգրավվել է «Սպիտակ» փրկարար ջոկատի անձնակազմում։
- 1991-1996 թթ. - աշխատել է Երևանի շտապ բուժօգնության կենտրոնական կայանում, որպես բուժակ, ապա՝ բժիշկ։
- 1995 թվականից «Ազգային երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության անդամ է։
- 1997 թվականից «Ազգային երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է։
- 1997 թ. ընտրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։
- 2000-2002 թթ. - եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։
- 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով։
- 2004 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
- 2010 թ. հունվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահրամ Տեր-Բալյան 15 հունվարի 2002 - 16 հունվարի 2016 |
Հաջորդող Գեղամ Սարգսյան |
|