Վահան Մամիկոնյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Սասնիկի Մամիկոնյան
պետական գործիչ
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
 15 հունվարի 2002 -
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ ճարտարագետ-շինարար
Ծննդյան օր 27 սեպտեմբերի 1959 թ.
Ծննդավայր Երևան

Վահան Սասնիկի Մամիկոնյան (սեպտեմբերի 27, 1959(1959-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-2002 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԲԿՍՄ ՆԿՏԻ «Երքաղնորոգնախագիծ», ապա «Երևաննախագիծ» նախագծային ինստիտուտներում՝ ինժեներից մինչև նախագծի գլխավոր ինժեներ, Երքաղխորհրդի գործկոմի «Երևան» գիտափորձարարական նախագծային բյուրոյում՝ որպես բաժնի պետ, Երքաղխորհրդի գործկոմի «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի օբյեկտների շահագործման և շինարարության վարչության բաժնի պետ, «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր ինժեներ, «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում՝ որպես նախագծի գլխավոր ինժեներ։
  • 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1998-2001 թթ. - ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության բաժնի պետ, այնուհետև՝ տեսչության պետի տեղակալ։
  • 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով։
  • 2005 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
  • 2011 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի հրամանով պարգևատրվել է «70 лет Вооружённых Сил СССР» մեդալով (1988)։
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2006)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Վահան Մամիկոնյան

15 հունվարի 2002 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է