Սամվել Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Գեորգիի Վասիլյան
պետական գործիչ
(2-րդ) ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
 21 հուլիսի 2007
Նախորդող Արևիկ Պետրոսյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր 19 փետրվարի 1963 թ.
Ծննդավայր Երևան
 
Պարգևներ

Երախտագիտության մեդալ

Սամվել Գեորգիի Վասիլյան (ծնվ. 19 փետրվարի 1963 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1984-1991 թթ. - աշխատել է Երևանի հաստոցաշինական գործարանում որպես խառատ, ընտրվել գործարանի երիտասարդական միության նախագահ։
  • 1991-1993 թթ. - «Միտք» երիտասարդական կազմակերպության տնօրեն։
  • 1993-1996 թթ. - միջազգային կազմակերպությունների իրավաբան, ծրագրի ղեկավարի տեղակալ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
  • 1998-2007 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ապա՝ խորհրդատու։
  • 2007 թ. հուլիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ մինչև 2013 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[1]:
  • 2013 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արևիկ Պետրոսյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ
Սամվել Վասիլյան

21 հուլիսի 2007 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]