Արամազդ Թարվերդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արամազդ Թարվերդյան | ||
| պետական գործիչ | ||
| ||
|---|---|---|
| 25 հունվարի 2011 | ||
| Նախորդող | Մարգարիտ Ազարյան | |
| Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
| Կրթություն՝ | Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա | |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ | |
| Ծննդյան օր | մայիսի 21, 1973 (52 տարեկան) | |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
| Քաղաքացիություն | ||
| Հայր | Արշալույս Թարվերդյան | |
Արամազդ Արշալույսի Թարվերդյան (մայիսի 21, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1989 թթ. - սովորել և ավարտել է Երևանի թիվ 124 միջնակարգ դպրոցը։
- 1989-1995 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը։
- 1993 թ. Ֆրանսիայում մասնակցել է Ժենեի համալսարանի մասնագիտական վերապատրաստման ծրագրին։
- 2003 թ. Գերմանիայում մասնակցել է Եվրոպական անվտանգության Մարշալի կենտրոնի դասընթացներին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995-2006 թթ. - ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում։
- 2006-2011 թթ. - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական։
- 2011 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ մինչև 2018 թվականի հունվարի 15-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Արամազդ Թարվերդյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի որդին է։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Մարգարիտ Ազարյան |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Արամազդ Թարվերդյան 25 հունվարի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
| ||||||||||
