Գագիկ Գևորգյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Գևորգյան (այլ կիրառումներ)
| Գագիկ Գևորգյան | ||
| պետական գործիչ | ||
| ||
|---|---|---|
| 16 հունվարի 2002 - 19 հունվարի 2016 | ||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
| Հաջորդող | Վաչե Քալաշյան | |
| Կրթություն՝ | Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ | |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ | |
| Ծննդյան օր | փետրվարի 19, 1960 (65 տարեկան) | |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
| Քաղաքացիություն | ||
Գագիկ Արամայիսի Գևորգյան (փետրվարի 19, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ (2002-2016)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1986 թթ. - սովորել և ավարտել է ընդունվել և ավարտել է ՀամԼԿԵՄ Կենտկոմին կից Բարձրագույն կոմերիտական դպրոցը՝ պատմաբանի որակավորմամբ։
- 1987-1992 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1981 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1986 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջանային կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար։
- 1990-2002 թթ. - աշխատել է Հայպետշինի «Պրոգրես» միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա՝ Շենգավիթի սննդառի փոխտնօրեն, այնուհետև՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության առաջատար մասնագետ, ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ։
- 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով։
- 2004 թ. հունվարի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
- 2010 թ. հունվարի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյան 15 հունվարի 2002 - 19 հունվարի 2016 |
Հաջորդող Վաչե Քալաշյան |
| ||||||||||
