Մանվել Բադալյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Էդիկի Բադալյան | ||||
Պետական գործիչ | ||||
| ||||
---|---|---|---|---|
15 հունվարի 2002 - 2018 | ||||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
Հաջորդող | պաշտոնը լուծարվել է | |||
Կրթություն՝ | Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ | |||
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Ծննդյան օր | ապրիլի 1, 1961[1] (64 տարեկան) | |||
Ծննդավայր | Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Պարգևներ |
Մանվել Էդիկի Բադալյան (ապրիլի 1, 1961[1], Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (2002-2018)։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ (2023):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1988 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։
- 1988 թվականից աշխատել է Կոտայքի մարզի Արզնիի խորհրդային տնտեսությունում որպես տնտեսագետ։
- 1988-1990 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարը։
- 1991 թվականից դասախոսում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոբիզնեսի կառավարում» ամբիոնում։
- 2003 թվականից դասավանդում է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
- 1997-2002 թվականներին եղել է Հայաստանի Երիտասարդության ազգային խորհրդի նախագահ։
- 1998-1999 թվականներին հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի անդամ։
- 1999-2002 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ։
- 2002 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ վեց տարի ժամկետով։
- 2008 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ վեց տարի ժամկետով։
- 2014 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ վեց տարի ժամկետով[2]։
2005-2012 թվականներին եղել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտների միավորման նախագահն է։
Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ, 2005
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ, 2007
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2007
- Երախտագիտության մեդալ, 2014 (ԼՂՀ Նախագահի հրամանագիր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/4505
- ↑ Մ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Մանվել Բադալյանի կենսագրությունը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
|