Աշոտ Խաչատրյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշոտ Խաչատրյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1962(1962-09-10) (57 տարեկան)
ԾննդավայրԿամո
Ազգությունհայ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունիրավաբան և տնտեսագետ

Աշոտ Հայկի Խաչատրյան (սեպտեմբերի 10, 1962(1962-09-10), Կամո, Կամո), հայ իրավաբան, տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ: Իրավաբանական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2004): Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 10-ին, Հացառատ (Գավառ քաղաքի շրջակայքում) գյուղում: 1987 թվականին ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թվականներին եղել է ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ, 1996-1999 թվականներին՝ ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ: 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1987-1989 թվականներին և 1990-1992 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ, 1992-2004 թվականներին՝ ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ, 2004 -2010 թվականներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

1993 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է:

Աշխատանքները վերաբերում են միջազգային իրավունքի, պետության տնտեսական անվտանգության ապահովման ու կառավարման, ֆինանսական վերահսկողության ու հարկային հսկողության, տնտեսական իրավախախտումների դեմ պայքարի հիմնախնդիրներին: Հեղինակ է «Հարկային իրավունք» (2003) բուհական դասագրքի: Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 100 և ավելի գիտական հոդվածների:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1987 թ. ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության մինիստրության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը։
  • 1989-1993 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրան։
  • 1996-1999 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանակավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ռաֆայել Պապայան
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Աշոտ Խաչատրյան

18 հուլիսի 2014 թ.
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]