Jump to content

Վոլոդյա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդյա Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 15, 1948(1948-01-15) (76 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1976)
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Հայաստանի դատախազություն, Հայաստանի Սահմանադրական դատարան և Հայաստանի դատախազություն

Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյան (հունվարի 15, 1948(1948-01-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ դատաիրավական համակարգի գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967-1970 թթ. - ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում։
  • 1976-1991 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պետական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։
  • 1991-1996 թթ. - ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։
  • 1996 թ. փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
  • 1996 թ. ընտրվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ. դեկտեմբեր։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ 3 տարի ժամկետով[1]։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
  • Իրավաբանական գիտությունների դոկտոր, հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդվածներ և մենագրություններ հեղինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Վոլոդյա Հովհաննիսյան

5 փետրվարի 1996-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Վոլոդյա Հովհաննիսյան

5 փետրվարի 1996- 6 դեկտեմբերի 2005
Հաջորդող
պաշտոնը վերացվել է