Լևոն Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1976(1976-02-19) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Levon Martirosyan Վիքիպահեստում

Լևոն Յուրիկի Մարտիրոսյան (փետրվարի 19, 1976(1976-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան[1]։ Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ:
  • 2002 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ միջազգային իրավունքի մագիստրոսի որակավորմամբ:
  • Դասընթացներ` Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000 թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003 թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008 թ., Ֆրանսիա

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1999 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 2003-2007 թթ. զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ։
  • 2007 թ. հուլիսից 2008 թ. ապրիլ - ՀՀ վարչապետի օգնական։
  • 2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական։
  • 2012 թ. մայիսի 31-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է ՀՀ Նախագահի oգնականի պաշտոնից[2]:
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)[3]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» հասարակական կազմակերպությունը։
  • 2003 թ. հիմնադրել է «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
  • 2008 թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. համահիմնադրել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) և ընտրվել ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար։
  • 2007 թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին գլխավորել է ՄԻԱԿ համամասնական ընտրացուցակը։
  • 2007 թ. դեկտեմբերին ազատվել է ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, մնալով ՄԻԱԿ խորհրդի և քարտուղարության անդամ է։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2017 թ․-ից այլևս պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Լևոն Մարտիրոսյանն արցախյան հիմնախնդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Մարտիրոսյանը 2015 թվականի նոյեմբերի 12-ին իր ելույթով կասկածի տակ է դրել Արցախի տարածքային ամբողջականությունը[4][5]՝ խոսելով ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին։ Նա մասնավորապես ասել է, «Չեմ ժխտում, որ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին»[6][7]։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Միացյալ ազատական ազգային կուսակցության գլխավոր քարտուղար
Լևոն Մարտիրոսյան

հունվար - դեկտեմբեր 2007 թ.
Հաջորդող
Սամվել Ֆարմանյան
Նախորդող
Արմեն Եգանյան
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Լևոն Մարտիրոսյան

2017 -
Հաջորդող
պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Նախագահը դեսպաններ է նշանակել
  2. Լ. Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու մասին
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-12-14 
  4. ԼՂՀ Սահմանադրություն, Գլուխ 12, Հոդված 142
  5. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո:
  6. ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին. Լևոն Մարտիրոսյան
  7. «ԼՂՀ-ն Լևոն Մարտիրոսյանին պետք է ճանաչի անցանկալի անձ»