Jump to content

Մարկ Մենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Մենսոն
անգլ.՝ Mark Manson
Ծնվել էմարտի 9, 1984(1984-03-09)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Մասնագիտությունբլոգեր, ձեռնարկատեր և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան (2007)[2], St. Andrew's Episcopal School? և St. Andrew's Episcopal School? (2002)[3]
Ուշագրավ աշխատանքներԹքած ունենալու նուրբ արվեստը և Թքել ենք բոլորս
Կայքmarkmanson.net
 Mark Manson Վիքիպահեստում

Մարկ Մենսոն (մարտի 9, 1984(1984-03-09)[1], Օստին, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, բլոգեր և գործարար[4]։ Նա MarkManson.net կայքի հեղինակն է և գրել է երեք գիրք․ «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» և «Թքել ենք բոլորս»։ Նա «Infinity Squared Media» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Մենսոնը ծնվել է Տեխասի նահանգում, ԱՄՆ[6]։ Տեղափոխվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքը, որտեղ սովորել և 2007 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը՝ ֆինանսիստի որակավորմամբ[7]։

Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009 թվականին։ Դրանից հետո բացել է մշակութային, մարդկային հարաբերություններին ու ժամադրություններին նվիրված MarkManson.net կայքը։

Գործունեությունը որպես բլոգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Մենսոնը MarkManson.net կայքում ներկայացնում է հայտնի մի բլոգ, որը 2014 թվականին ունեցել է 400,000 այցելու, իսկ 2016 թվականին՝ շուրջ 2 միլիոն։ Նա գրում է մշակութային, մարդկային հարաբերությունների, հոգեբանության ու ժամադրությունների թեմաներով[8]։

Մարկ Մենսոնի հոդվածները հրապարակվել են CNN-ի եթերում, BBC News-ում, Business Insider-ում, Yahoo! News-ում, The Sydney Morning Herald-ում, Time-ում, VOX-ում, The Huffington Post-ում և այլուր։

Իր «Մեծ հմայքը։ ստեղծագործական կյանքը վախի հետևում» գրքում հեղինակ Էլիզաբեթ Գիլբերթը մեջբերել է Մարկ Մենսոնի խոսքերն ասելով․

Ես վերջերս կարդացի ցնցող բլոգ, որի հեղինակը Մարկ Մենսոն անունով մի գրող է, ով ասաց որ քո նպատակի գաղտնիքը կյանքում այս հարցին անկեղծորեն պատասխանելն է. «Ո՞րն է քո սիրած ք*քի հոտը»[9]։

Մարկ Մենսոնի առաջին՝ «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» գիրքը հրապարակվել էր 2011 թվականին։ 2014 թվականին այն վաճառվել է ավելի քան 15 000 օրինակ տպաքանակով։ Գիրքը սովորեցնում է տղամարդկանց ինչպես գրավել կանանց ազնվության միջոցով, և ինչպիսի արժեքներ ընտրել սիրո համար[10]։

Թքած ունենալու նուրբ արվեստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Մենսոնի երկրորդ՝ «Թքած ունենալու նուբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձևը» գիրքը հրատարակվել է 2016 թվականի սեպտեմբերի 13-ին։

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում Մենսոնը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։

«Թող գրողի ծոցը գնա դրականը։ Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»
- Մարկ Մենսոն

 

Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Սկզբում գիքը հայտնվել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում՝ 6-րդ համարի ներքո։ Այն նաև հայտնվեց «Washington Post's Bestseller List» ցուցակում՝ 9-րդ համարի ներքո և Toronto Star List-ի ինքնակատարելագործման ձեռնարկների կատեգորիայի 1-ն հորիզոնականում։ 2017 թվականին չորրորդ ամենալավ վաճառված գիրքն է Amazon.com կայքում և իններորդ բեսթսելլերը՝ Կանադայում։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/317920
  2. Library of Congress Library of Congress Name Authority File
  3. Hoffman R. LinkedIn — 2003.
  4. Schwabel, Dan. «Mark Manson: The Accidental Self-Help Entrepreneur». Forbes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. Schwabel, Dan. «Mark Manson: Why Personal Relationships Are More Important Than Career Goals». Forbes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Vongkiatkajorn, Kanyakrit. «Stop Trying to Feel Awesome All the Time, Says Millennial Whisperer». Mother Jones. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Park, Michael. «Case Study: How Mark Manson Makes Money». Career Hack. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «About Mark Manson». MarkManson.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Gilbert, Elizabeth (2015 թ․ սեպտեմբերի 22). Big Magic: Creative Living Beyond Fear. Riverhead Books. էջեր 150–151. ISBN 1594634718.
  10. Sidell, Holly. «My Interview With a Professional Pick Up Artist (and Why Some Men Can't Make It Past the 'Chase')». Huffington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]