Սուրեն Սարգսյան (քաղաքագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1981(1981-10-28) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքագիտություն

Սուրեն Արմենի Սարգսյան (հոկտեմբերի 28, 1981(1981-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, իրավաբան, ամերիկագետ, գրքերի հեղինակ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (իրավաբանական ֆակուլտետ), Հայաստանի ամերիկյան համալսարանը (իրավաբանական ֆակուլտետ) և Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը՝ ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։ Սուրեն Սարգսյանը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիրն է, որը ստեղծվել է 2017 թվականին Երևանում։ Նա դասավանդում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հայաստանի արտաքին քաղաքականության դասընթացներ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Պետական համակարգում ծառայության տարիների Սարգսյանը աշխատել է Հայաստանի իշխանության բոլոր երեք ճյուղերում՝ տարբեր տարիների զբաղեցնելով ՀՀ վարչապետի խորհրդականի, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի խորհրդականի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնները[1]։ Սարգսյանը Ռամսֆիլդի հիմնադրամի շահառու է[2]։ Նա «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակն է՝ նախագահ Ջորջ Բուշի օրոք Հայաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին[2]։

Սարգսյանը անդամակցում է CAMCA[3] և Եվրոպական առաջնորդների ցանցերին[4]։

Հեղինակած աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսյանը մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ արտաքին քաղաքականությանը[5]։

2022 թվականին լույս է տեսել նրա հեղինակած «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որը ներառում է բազմաթիվ գաղտնազերծված բացառիկ փաստաթղթեր և պատմում հայ-ամերիկյան առաջին քաղաքական շփումների մասին, Հայաստանի անկախության առաջին տարիներին։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության հարցերում։ Գրքում ներառված են մինչև այդ լույս չտեսած փաստեր «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին[2]։

Գիտական աշխատանքներից են՝

  • Չինաստանի ձգտումը գլոբալ գերտերության կարգավիճակի և ԱՄՆ դիմադրությունը[6]
  • ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում[7]
  • Հայ-ամերիկյան հարաբերությունների ձևավորումը գաղտնազերծված փաստաթղթերում[8]
  • Որակավորված արդյունաբերական գոտիներ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդակ[9]
  • Երկիմաստության կիրառումը միջնորդավորված համաձայնագրերում. հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն[10]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 - 2003թթ. Սուրեն Սարգսյանը սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ 2006 - 2008 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2009 - 2010 թվականներին ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 2017 թվականին ընտրվել է ԱՄՆ-ում Դոնալդ Ռամսֆիլդի հիմնադրամի կողմից կազմակերպած դասընթացների շահառու[2]։ 2017 թվականից դասախոսում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում, որտեղ աշխատում է իր թեկնածուական թեզի վրա։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին անցել է աշխատանքային պրակտիկա Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունում։

1999 - 2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Հայաստանում աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից։

20032004 թվականներին աշխատել է որպես իրավաբան Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում։

20042011 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում[3]։

20092010 թվականներին Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսուցանելու ընթացքում նաև աշխատել է նույն դպրոցում որպես պրոֆեսորի օգնական՝ ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի ղեկավարությամբ։ 2010 թվականին Սուրեն Սարգսյանը դարձել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հետազոտական կենտրոնի համահիմնադիր[3]։

2011 - 2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական[3]։

20142016 թվականներին ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում աշխատել է որպես ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության խորհրդական։

2017թ. հունիսից մինչև 2018թ. փետրվար ամիսը հասարակական հիմունքներով զբաղեցրել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի խորհրդական պաշտոնը։

2017 թվականից Սուրեն Սարգսյանը դասախոսում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում։

2017 թվականի մայիսին հիմնադրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն կազմակերպությունը, որը ղեկավարում է մինչ օրս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mirror-Spectator, The Armenian; Mirror-Spectator, The Armenian (2022 թ․ հոկտեմբերի 20). «Two Distinguished Columnists from Yerevan Join the Mirror-Spectator». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 info@f-s.am, FutureSystems. «Հայաստանն ու Բուշն անձամբ». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Suren Sargsyan — Camca Network». camcanetwork.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Suren Sargsyan». www.europeanleadershipnetwork.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Sargsyan, Suren (2018). The establishment of the US-Armenia relations and the US policy towards Armenia (PDF). Yerevan: Armenian Journal of Political Science 1(8) 2018. էջեր 37–58.
  6. Սուրեն Սարգսյան, Աիդա Գևորգյան, Անահիտ Մուրադյան (2020). Չինաստանի ձգտումը գլոբալ գերտերության կարգավիճակի և ԱՄՆ դիմադրությունը (PDF). Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(14). էջեր 95–132.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Սարգսյան, Սուրեն (2020). ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում (PDF). Հայկական Քաղաքագիտական Հանդես 1(13). էջեր 121–152.
  8. Սարգսյան, Սուրեն (2018). Հայ-ամերիկյան հարաբերությունների ձևավորումը գաղտնազերծված փաստաթղթերում (PDF). Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(9). էջեր 33–64.
  9. Սարգսյան, Սուրեն (2017). Որակավորված արդյունաբերական գոտիներ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդակ (PDF). Հայկական Քաղաքագիտական Հանդես 1(7). էջեր 95–118.
  10. Սարգսյան, Սուրեն (2016). Երկիմաստության կիրառումը միջնորդավորված համաձայնագրերում. հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն (PDF). Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(6). էջեր 89–122.