Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժին . 1992 թվականի օգոստոսի 11-ին ԱՄՆԿոնգրեսն ընդունել է «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքը (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև»), որի 907 ենթաբաժնով ԱՄՆ կառավարությանն արգելել է ԱՀ-ի կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել։ 1996 թվականին ընդունվել է դրույթ, որով ԱՄՆ նախագահին թույլատրվել է մարդասիրական օգնություն տրամադրել։ 1998 թվականին բացառությունների թիվը համալրվել է սպառազինությունների չտարածման ու զինաթափման ծրագրերում առևտրի ու զարգացման գործակալության կողմից օժանդակության տրամադրման թույլտվությամբ։ Արան զուգորդել են «Մետաքսի ճանապարհի ռազմավարական բանաձևի» անցկացման վարձերը, որը 1997 թվականին ԱՄՆՍենատի օրակարգ է մտել սենատոր Ս. Բրաունբեքի նախաձեռնությամբ և կրում էր «Ուղղում 1961 թվականի արտասահմանյան օգնության բանաձևի մեջ՝ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների տնտեսական և քաղաքական անկախությունը աստարող նպատակամղված օժանդակության մասին», որը հայտնի է որպես «Մետաքսի ճանապարհի՝ 1997 թվականի ռազմավարական բանաձև», որով չեղյալ է համարվել «Ազատությանն աջակցության բանաձևի» 907 ենթաբաժնի վերապահումը ԱՀ-ի նկատմամբ։ ԱՄՆ հայկական համայնքի ջանքերով երկու տարի շարունակ կանխվել է վերջինիս ընդունումը, և 1999 թվականին այն հանվել բանաձևից։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունից հետո սենատոր Մըք Քոնելին առաջարկ է ներկայացրել բանաձևում փոփոխություններ կատարելու մասին, որով ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվել հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։ 2000 թվականի հոկտեմբերի 24-ին այն ընդունվել է Սենատում։ Ըստ այդ փոփոխության՝ 907 ենթաբաժնի գործողությունը կասեցվել է մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը. սակայն չի կարող խաթարել կամ խոչընդոտել Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները կամ ՀՀ դեմ օգտագործվել հարձակողական նպատակներով։ ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնեցման հանձնաժողովը նոյեմբերի 14-ին վերջնական որոշում է կայացրել 907 ենթաբաժնի մեջ ուղղում կատարելու տեքստի վերաբերյալ և որը թույլ էր տալիս ԱՄՆ-ի վարչակազմին. հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, ռազմական օժանդակություն տրամադրել ԱՀ-ին՝ ուղղումների դրույթներում ամրագրված սահմաններում։ Սույն որոշումով պահպանվում էր Սենատի կողմից ընդունված ձևակերպումը և, դրան ի հավելում, ընդունվել է այսպես կոչված «զեկույցի լեզուն». «Սույն լեզուն հստակեցնում է Կոնգրեսի մտադրությունն առ այն, ու այսպիսի օգնության տրամադրումը չպետք է խաթարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կաւգավորման բանակցությանն ուղղված շարունակվող ջանքերին, կամ օգտագործվի հարձակողական նպատակներով Կովկասյան տարածաշրջանի ուէրէ հայկական բնակչության (համայնքի) դեմ»։ Այս փոփոխությունը ԱՄՆ-ի վարչակազմի կողմից թարմացվել է նաև 2003 թվականի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png