Լուկա Կայոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Կայոլի
Ծնվել է1958[1]
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Իտալիա

Լուկա Կայոլի (իտալ.՝ Luca Caioli, 1958[1], Միլան, Իտալիա), իտալացի սպորտային լրագրող, գրող, որն առավել հայտնի է դարձել հանրահայտ ֆուտբոլիստների վերաբերյալ իր կենսագրականներով։ Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հրատարակել Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը», «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը» և «Ռոնալդու. կատարելության մոլուցք» գրքերը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Կայոլին ծնվել է 1958 թվականին Միլանում։ Աշխատել է իտալական թերթերում, մասնավորապես, Il Manifesto-ում, L’Unità-ում, La Repubblica-ում և Gazzetta dello Sport սպորտային թերթում։ Աշխատել է նաև Euronews, իտալական RAI և բրիտանական Granada TV հեռուստաընկերությունների սպորտային նախագծերում։

2001 թվականին Լուկա Կայոլին տեղափոխվել է Մադրիդ, որտեղ եղել է իտալական Sky Tg24 հեռուստաընկերության Իսպանիայի թղթակիցը։ Որպես սպորտային մեկնաբան աշխատել է նաև իսպանական La Sexta, Cuatro, Onda Cero և Cadena Ser հեռուստաընկերություններում։ Իսպանական Marca սպորտային օրաթերթի սյունակագիրներից է։ Բացի այդ, համագործակցում է նաև Միլանում հրատարակվող Corriere della Sera օրաթերթի հետ։

Կայոլին ֆուտբոլիստների մասին կենսագրական գրքերի հեղինակ է, որոնք մեծամասնությունը Լա Լիգայում հանդես են եկել 2000-ական և 2010-ական թվականներին։ Այդ ֆուտբոլիստների թվում են Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Զինեդին Զիդանը, Կրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, Ֆերնանդո Տոռեսը, Լուիս Սուարեսը, Կարիմ Բենզեման, Մարիո Բալոտելլին, Անտուան Գրիզմանը, մարզիչներ Վիսենտե դել Բոսկեն և Ռոբերտո Մանչինին։ Կայոլին նաև հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մասին պատմող «Լենս Արմսթրոնգի երկակի մարտահրավերը» գրքի հեղինակն է։ Կայոլիի գրքերը ունեն առևտրային հաջողություն և թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հրատարակել Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը», «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը» և «Ռոնալդու. կատարելության մոլուցք» գրքերը։

Լուկա Կայոլին ամուսնացած է լրագրող Էլվիրա Կայոլիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BNE authority file
  2. Newmag. «Լուկա Կայոլի». Newmag Publishing House. Newmag. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]