Jump to content

Լենս Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենս Էդվարդ Արմսթրոնգ
Lance Edward Armstrong
Դիմանկար
Արմսթրոնգը 2009-ին
Ծնվել էսեպտեմբերի 18, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պլանո, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոնաթեիզմ
ԿրթությունGeneral William J. Palmer High School?, Պլանո-Իսթ ավագ դպրոց և Austin College?
ՄասնագիտությունՀեծանվորդ
ԱմուսինՔրիստին Ռիչարդ (1998-2003)
Ծնողներհայր՝ Էդդի Չարլզ Գանդերսոն[1], մայր՝ Լինդա Գեյլ Մունիհեմ[1]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ5 զավակ
Կայքlancearmstrong.com
 Lance Armstrong Վիքիպահեստում

Լենս Էդվարդ Արմսթրոնգ (անգլLance Edward Armstrong, սեպտեմբերի 18, 1971(1971-09-18)[3][4][5][…], Պլանո), ամերիկացի նախկին խճուղային հեծանվորդ։ Արմսթրոնգը ռեկորդային յոթ անգամ անընդմեջ հաղթել է «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքում՝ 1999-2005 թվականներին։ 2012 թվականին Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալության (USADA) կողմից Արմսթրոնգին ցմահ արգելվել է զբաղվել հեծանվավազքով՝ դոպինգի օգտագործման պատճառով։ Հեծանվավազքով զբաղվելուց զատ Արմսթրոնգն հանդիսանում է «Լայվսթրոնգ» հիմնադրամի (սկզբնապես կոչվել է «Լենս Արմսթրոնգ» հիմնադրամ) հիմնադիրը, որը զբաղվում է քաղցկեղով տառապող մարդկանց օժանդակությամբ։ Մասնակցել է 1992, 1996 և 2000 թվականների ամառային օլիմպիական խաղերին։

Տասնվեց տարեկան հասակում Արմսթրոնգը սկսում է զբաղվել տրիաթլոնով (սպորտաձև, որում միավորված են լողը, հեծանվավազքը և վազքը) և 1989, 1990 թվականներին դառնում տրիաթլոնի համազգային չեմպիոն։ Պրոֆեսիոնալ հեծանվորդի կարիերան Արմսթրոնգն սկսում է 1992 թվականին՝ պայմանագիր կնքելով «Մոտորոլա» թիմի հետ։ Բազմաթիվ հաջողությունների է հասել 1993-1996 թվականներին։

1996 թվականի հոկտեմբերին Արմսթրոնգի մոտ հայտնաբերվում է ձվարանների չարորակ քաղցկեղ, որը տարածվել էր նրա ուղեղի և թոքերի շրջանում։ Արմսթրոնգը սկսում է անցնել ինտենսիվ բուժում, մասնավորապես կանոնավոր ենթարկվում քիմիաթերապիայի։ 1997 թվականի փետրվար ամսին բժիշկները հայտարարում են, որ Արմսթրոնգը ամբողջովին բուժված է։ Նույն տարի Արմսթրոնգը ստեղծում է «Լենս Արմսթրոնգ» հիմնադրամը, իսկ 1998 թվականից վերադառնում պրոֆեսիոնալ կարիերա՝ նոր պայմանագիր կնքելով «Յու Էս Փոստալ» թիմի հետ։ 2005 թվականի «Տուր դե Ֆրանս» մրցույթից հետո Արմսթրոնգը հայտարարում է թոշակի անցնելը կարիերայից, սակայն կրկին վերադառնում է 2009 թվականին։ 2009-11 թվականների ընթացքում հանդես է եկել «Աստանա», «Յու Սի Այ ՊրոԹիմ» և «Թիմ Ռադիո Շեք» թիմերում։

2011 թվականի փետրվարի 16-ին Արմսթրոնգը հայտարարում է հեծանվորդի կարիերայից հեռանալու մասին, չնայած այդ ժամանակաշրջանում ԱՄՆ դաշնային կառույցները սկսել էին հետաքննել դոպինգի չարաշահման մասին վարկածները։ 2012 թվականի սկզբին Արմսթրոնգը վերադառնում է պրոֆեսիոնալ տրիաթլոն, սակայն նույն թվականի օգոստոսի 24-ին նրան արգելվում է մինչև մահ զբաղվել սպորտով, ինչպես նաև զրկվում է «Տուր դե Ֆրանս» մրցույթներում հաղթած բոլոր 7 տիտղոսներից[6]։ Արմսթրոնգը նախընտրում է չդիմել սպորտի արբիտրաժային դատարան[7] և երբևէ չի արդարանում։ 2013 թվականի հունվարին Արմսթրոնգը հեռուստատեսությամբ հյուրընկալվում է Օփրա Ուինֆրիին և ուղիղ եթերով խոստովանում մեղքը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Lance Armstrong privé définitivement de sa Légion d'honneur
  3. Internet Movie Database — 1990.
  4. Abt S. Encyclopædia Britannica
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. «Լենս Արմսթրոնգը ցմահ զրկվում է հեծանվավազքով զբաղվելուց և որակազրկվում է նախկին մրցակցային արդյունքներից». «Usada.org». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10–ին-ին.
  7. Շեյն Ստոքս (2012 թ․ դեկտեմբերի 29). «Արմսթրոնգը չի դիմում արբիտրաժային դատարան». Velonation.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  8. «Լենս Արմսթրոնգը մաքուր է դուրս գալիս». ESPN.com. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենս Արմսթրոնգ» հոդվածին։