Ավետիս Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Գրիգորյան
Ծնվել էապրիլի 12, 1948(1948-04-12)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 15, 1992(1992-05-15) (44 տարեկան)

Ավետիս Լևոնի Գրիգորյան (ապրիլի 12, 1948(1948-04-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 15, 1992(1992-05-15)), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հունիսի 18-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Տեղի Պ.Դուրյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Մոսկվա, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու կայուն գիտելիքներ ձեռք բերել։ Ամուսնանալուց հետո 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ և անմիջապես հայտնվել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հորձանոտում։ Ընդհատակյա լայն գործունեություն է ծավալել, որը սաֆոնովականների կողմից աննկատ մնալ չէր կարող. ձերբակալվել ու Նովոչերկասկի կալանավայր է տեղափոխվել։ Երբ սկսվել են մարտական գործողությունները՝ նա կրկին Ստեփանակերտում էր (1992-ից քաղաքի պարետն էր), և մասնակցել է Կրկժանի, Քարին տակի, Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի համար մղված մարտերին[1]։

Զոհվել է 1992 թվականի մայիսի 15-ին, Շուշիի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]