Պաոլո Ջորդանո
Պաոլո Ջորդանո իտալերեն՝ Paolo Giordano | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1982[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գրող, վիպասան և սցենարիստ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | paologiordano.it |
![]() |
Պաոլո Ջորդանո (իտալերեն՝ Paolo Giordano, դեկտեմբերի 19, 1982[1], Թուրին, Իտալիա), իտալացի գրող։ 2008 թվականին արժանացել է «Ստրեգա» հեղինակավոր մրցանակին իր առաջին՝ «Պարզ թվերի մենությունը» վեպի համար[Ն 1]. նա ամենաերիտասարդ դափնեկիրն էր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաոլո Ջորդանոն միայնակ է ապրում Սան Մաուրո Տորինեզեում, որտեղ և ծնվել է։ Հայրը բժիշկ-գինեկոլոգ է, մայրը՝ անգլերենի ուսուցչուհի։ Ավարտել է Թուրինի համալսարանը՝ պաշտպանելով թեզ ֆիզիկայից հիմնարար փոխազդեցությունների վերաբերյալ։ Կրթությամբ ֆիզիկոս-տեսաբան է։ Դասավանդում է համալսարանում։
Մանկուց բանաստեղծություններ է գրել։ Թուրինում մասնակցել է ստեղծագործելու դասընթացների։
2008 թվականին «Մոնդադորի» հրատարակչությունը հրատարակել է նրա առաջին վեպը՝ «Պարզ թվերի մենությունը»։ Մենակության դատապարտված երկու միայնակ մարդկանց սիրո մասին այս վեպը դարձել է համաեվրոպական բեսթսելեր։ Վեպի համար Պաոլո Ջորդանոն ստացել է «Ստրեգա» գրական մրցանակ (2008)։ Tuttolibri-ի համաձայն՝ վեպը 2008 թվականին Իտալիայում ամենաշատ վաճառվող գիրքն էր. գնվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոն նկարահանել է համանուն ֆիլմ (իտալական դրամա)[Ն 2]: Ներկայումս վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։
2009 թվականի դեկտեմբերին Պաոլո Ջորդանոն եղել է Մոսկվայում։
2010 թվականի հունվարին ըստ մի քանի ամսագրերի, այդ թվում Ֆրանսիայում՝ Livres-Hebdo-ի և Մեծ Բրիտանիայում՝ The Bookseller-ի, 2009 թվականին համարվել է Եվրոպայում չորրորդը՝ որպես ամենավաճառված ֆանտաստ գրող[2]։
2012 թվականի հոկտեմբերին Ջորդանոն հրատարակել է նոր գիրք՝ «Մարդկային մարմին»։
2013 թվականի փետրվարին նա Սան Ռեմոյի 63-րդ փառատոնի ժյուրիի անդամ էր։
2020 թվականի մարտի 26-ին նա հրապարակել է Էսսե «Համավարակ» վերնագրով, որը լի է մեր ժամանակի և COVID-19-ի մասին մտորումներով[3][4]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- La solitudine dei numeri primi, Mondadori, 2008
- Il corpo umano, Mondadori, 2012
- Il nero e l’argento, Einaudi, 2014
- Divorare il cielo, Einaudi, 2018
- Nel contagio, Einaudi, 2020
Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համավարակ, Նյումեգ, 2020[5]
Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Paolo Gambino, Paolo Giordano, Giovanni Ossola, Nikolai Uraltsev, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of High Energy Physics, n. 10, ottobre 2007, p. 58.
- Paolo Giordano, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of Physics: Conference Series, v. 110, 30 giugno 2008.
- Paolo Gambino, Paolo Giordano, Normalizing inclusive rare B decays, Physics Letter B, maggio 2008.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Larsson, Meyer and Brown were Europe's top authors in 2009, 25 հունվարի 2010 թ., The Bookseller
- ↑ W&N rushes out 'urgent exploration of Covid-19 emergency'
- ↑ Il Post: Cosa sta succedendo nell’editoria
- ↑ Համավարակ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|