Սարգիսը «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան է։ Կարիերան սկսել է 2007 թվականին։ Հաջորդ տարի նշել է նորամուտը դեպքի պերմիեր լիգա[1]։ Անցկացրած 2 մրցաշրջաններում Սարգսի թիմը հասել է եզրափակիչ (2008 և 2009 թվականներին), սակայն երկու անգամն էլ թիմը պարտվել է մրցակցին։ Խաղադաշտում քիչ հանդես գալու պատճառով Սարգիսը տեղափոխվեց «Գանձասար»։ Գանձասարում Սարգիսը հիմնական կազմի խաղացող էր։ 2011 թվականի մրցաշրջանում Սարգիսը դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։