Գրիգոր Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գրիգոր Մելիքսեթյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1986(1986-08-18)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 191սմ
Քաշ 85կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գանձասար
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2009 Հայաստան Փյունիկ 52 (-36)
2002 Հայաստան Փյունիկ-3 4 (-2)
2003 Հայաստան Փյունիկ-2 1 (0)
2003  Հայաստան Ուլիս 2 (-4)
2004  Հայաստան Վաղարշապատ 17 (-24)
2005-2007 Հայաստան Փյունիկ-2 2[2] (-2)
2010 Հայաստան Իմպուլս 7 (-13)
2010 Հայաստան Գանձասար 0 (0)
2010-2011 Իրան Մես 9 (-10)
2011-2012 Իրան Պայկան 36 (-29)
2012-2013 Իրան Գախան Զագրոս 10 (?)
2013-2014 Հայաստան Արարատ (?)
2014-2015 Հայաստան Գանձասար 3 (0)
2015 Հայաստան Ուլիս 9 (-)
2015-2016 Հայաստան Գանձասար 22 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Հայաստան Հայաստան (երիտ.) 7 (−?)
2012-մ.հ. Հայաստան Հայաստան 1 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գրիգոր Վաչեի Մելիքսեթյան (օգոստոսի 18, 1986(1986-08-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հայկական «Գանձասար» (Կապան) ակումբի դարպասապահ:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մելիքսեթյանը «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան է: 2008 թվականից նա եղել է Երևանի ակումբի գլխավոր դարպասապահ: Հայաստանի առաջնությանը Մելիքսեթյանը մասնակցել է 2007 թվականից: 2008 թվականի մրցաշրջանից հետո նա ճանաչվել է ամենահուսալի դարպասապահ[3]: 2009 թվականի մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել հաստատուն կերպով, միայն երբեմն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դաշտ է դուրս բերել Էդվարդ Հովհաննիսյանին: Սակայն մրցաշրջանի վերջնամասում Հովհաննիսյանը ցույց է տվել հասուն խաղ և ավելի լավ է պաշտպանել դարպասը: Այսպիսով Մելիքսեթյանը ստիպված է առաջին դարպասապահի տեղը զիջել նրան[4]:

Փոխարինողի դերը Մելիքսեթյանը դուր չեկավ, և 2010 թվականի սկզբին նա սկսեց նոր ակումբ փնտրել: Մելիքսեթյանը մտադիր էր պայմանագիր կնքել իրանական «Դամաշ» ակումբի հետ[4]: Այնուամենայնիվ իր մարզավիճակը չկորցնելու համար Մելիքսեթյանը մարզումների է մասնակցում Դիլիջանի «Իմպուլսի» կազմում[5]: Փետրվարին նա պայմանագիր է կնքել «Իմպուլսի» հետ, որը տարվա սկզբին արդեն ձեռք էր բերել բարձր որակավորում ունեցող երկու դարպասապահների՝ Ֆելիքս Հակոբյանին և Արամայիս Ազիզյանին[4][6]: «Իմպուլսի» կազմում առաջին պաշտոնական խաղն անցկացրել է 2010 թվականի մարտի 23-ին երկրի գավաթի խաղարկության շրջանակներում «Փյունիկի» դեմ, որում թիմը պարտվել է 0:1 հաշվով[7]: «Իմպուլսում» տիրող մեծ մրցակցության պատճառով ստիպված է եղել նոր ակումբ փնտրել:

Արդյունքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Կապանի «Գանձասար»: Սակայն չմասնակցելով ոչ մի խաղի՝ նա մեկնում է Իրան, որտեղ պայմանագիր է կնքում «Մես» ակումբի հետ: Հաջորդ մրցաշրջանը Մելիքսեթյանն սկսել է իրանական «Պայկանում»[8]:

2013 թվականին վերադարձել է Հայաստան և խաղացել «Արարատում»: 2014 թվականի հուլիսից խաղացել է Կապանի «Գանձասարում»:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել 7 հանդիպման:

2012 թվականի հունվարին Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու փետրվարյան ընկերական խաղերին Կիպրոսում: Փետրվարի 28-ին կատարել է իր նորամուտը Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Սերբիայի դեմ խաղին, որում Հայաստանը պարտվել է (0:2)[9]։

Ընդհանուր՝ 1 խաղ/ -2 գոլ, 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

(ըստ 2012 թվականի փետրվարի 28-ի տվյալների)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Փյունիկ»
  • Թիմային՝
    • Հայաստանի չեմպիոն – 2007, 2008, 2009
    • Հայաստանի գավաթի դափնեկիր – 2009
    • Հայաստանի սուպերգավաթակիր – 2007, 2008
    • Հայաստանի գավաթի սուպերգավաթակիր – 2009
  • անհատական՝
    • ամենահուսալի դարպասապահ – 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2005-2006 մրցաշրջանների տվյալները բացակայում են:
  3. «Степан Казарян - самый надежный вратарь» (ռուսերեն)։ Armsport.com։ Վերցված է 18.12.2010 
  4. 4,0 4,1 4,2 Интервью Григора Меликсетяна еженедельнику «Футбол+» (ռուս.)
  5. Григор Меликсетян подписал контракт с «Импульсом» (ռուս.)
  6. Меликсетян может перейти в «Импульс» (ռուս.)
  7. Протокол матча «Пюник» 1-0 «Импульс» (հայ.)
  8. «Меликсетян перешёл в «Пайкан»» (ռուսերեն)։ Armsport.com։ Վերցված է 15.07.2011 
  9. Սերբիա - Հայաստան՝ 2:0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]