Արտակ Դաշյան
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1989[1][2] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալաշկերտ | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 21 մայիսի, 2018: |
Արտակ Արտուշի Դաշյան (նոյեմբերի 20, 1989[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Դաշյանը «Շենգավիթ» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2006 թվականին հրավիրվել է «Բանանց», որի կազմում սկսել է հանդես գալ Հայաստանի առաջնություններում 2007 թվականից։ Իր ունակություններն Արտակ Դաշյանն սկսել է ցուցադրել վաղ տարիքից։ Իր խաղով նա գրավել է ակումբի գլխավոր մարզչի, ապա նաև ֆուտբոլի հավաքականի մարզչի ուշադրությունը։
2009 թվականի Հայաստանի առաջնությունան 24-րդ տուրի՝ «Շիրակ» ակումբի դեմ խաղում Արտակ Դաշյանը վիրավորել է մրցավարին, ինչի պատճառով անմիջապես հեռացվել է դաշտից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել խաղացողին Հայաստանի առաջնության առաջիկա խաղի համար, իսկ մայրաքաղաքային ակումբը տուգանվել է 150 հազար դրամով[3]։
Արտակ Դաշյանը դիտումների է մասնակցել Դոնեցկի «Մետալուրգում», որը գլխավորում էր «Բանանցի» նախկին մարզիչ Նիկոլայ Կոստովը[4]։ Դաշյանն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ[5][6]։
Դաշյանը հազվադեպ է ընդգրկվել ակումբի հայտացուցակում և հիմնականում դուրս է եկել փոխարինման, այդ պատճառով էլ «Մետալուրգի» ղեկավարությունը որոշել է նրան ուղարկել վարձավճարով խաղալու այլ թիմում։ Ֆուտբոլիստով ամենաշատը հետաքրքրվել է իր նախկին ակումբը, և երկու ակումբները համաձայնության են եկել Դաշյանի՝ վարձավճարով «Բանանց» տեղափոխվելու վերաբերյալ։ Դաշյանն արագորեն ընդգրկվել է թիմի մարզչական սխեմայում։ Մրցաշրջանի կեսերին իր կարիերան ավարտել է Արթուր Ոսկանյանը, ինչից հետո Արսեն Բալաբեկյանը դարձել է թիմի ավագ, իսկ Արտակ Դաշյանը՝ փոխավագ։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել Բալաբեկյանի հետ պայմանագրի ժամկետը, որն ստիպված է եղել հեռանալ թիմից։ Արդյունքում Արտակ Դաշյանը դարձել է թիմի ավագ։ 2013 թվականին նա տեղափոխվել է Կապանի «Գանձասար»[7], իսկ 2016 թվականին՝ «Ալաշկերտ»։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Դաշյանը 2008 թվականից ընդգրկվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ մեկ տարի անց սկսել է հրավիրվել ազգային հավաքական։ Վերջինիս կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի փետրվարի 11-ին Կիպրոսում՝ մասնակցելով Լատվիայի հավաքականի դեմ ընկերական խաղին (0:0)։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Դաշյանը մասնակցել է Իսպանիայի հավաքականի դեմ խաղին, որն անցկացվել է աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Դաշյանը մասնակցել է Իրանի հավաքականի դեմ ընկերական խաղին (1։3), իսկ 2014 թվականի մարտ 5-ին՝ Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին (0։2)։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանանց»
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2007
- Հայաստանի գավաթակիր – 2007
- Հայաստանի գավաի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008, 2009
- «Վարդար»
- Մակեդոնիայի չեմպիոն – 2014/15
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակ Դաշյանն ամուսնացել է 2011 թվականի նոյեմբերի վերջին[8]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բանանց | 2007 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2008 | 13 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 14 | 4 | |
2009 | 19 | 4 | 5 | 0 | 2 | 1 | 26 | 5 | |
Ընդհանուր | 34 | 8 | 6 | 0 | 2 | 1 | 42 | 9 | |
Մետալուրգ (Դոնեցկ) | 2009/10 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2010/11 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
Ընդհանուր | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
Բանանց | 2011 | 25 | 4 | 5 | 0 | 2 | 0 | 54 | 4 |
2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 25 | 4 | 5 | 0 | 2 | 0 | 32 | 4 | |
Ընդհանուր կարիերայում | 72 | 12 | 11 | 0 | 6 | 2 | 87 | 13 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Դաշյանի գոլերը | Մրցություն |
1 | 14 փետրվարի, 2009 | Լատվիա | 0:0 | 0 | Ընկերական խաղ |
2 | 10 հոկտեմբերի, 2009 | Իսպանիա | 1:2 | 0 | ԱԱ-2010 որակավորման փուլ |
3 | 11 օգոստոսի, 2010 | Իրան | 1:3 | 0 | Ընկերական խաղ |
4 | 5 մարտի, 2014 | Ռուսաստան | 0:2 | 0 | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 4 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն
(2014 թվականի մարտի 12-ի տվյալներով)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Артак Дащян получил дисквалификацию до конца сезона». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (ռուս.)
- ↑ «Артак Дашян на просмотре в «Металлурге»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (ռուս.)
- ↑ «Артак Дашян – игрок донецкого «Металлурга»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. (ռուս.)
- ↑ «Артак Дашян: «Конкуренция только во благо»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. (ռուս.)
- ↑ "Գանձասարից" եղել է առաջարկ, բայց ես դեռ որևէ որոշում չեմ կայացրել։. armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Артак Дашян женился» (անգլերեն). Armsport.am. 01.12.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 22.01.2011-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակ Դաշյանի էջը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- «Ֆուտբոլիստի էջը armfootball.tripod.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գանձասարի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մետալուրգ Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Ուրարտուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Վարդարի ֆուտբոլիստներ
- Ալաշկերտի ֆուտբոլիստներ