Նիկոլայ Կոստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոստով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1963(1963-07-02)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Դոբրիչ
Դիրք կիսապաշտպան

Նիկոլայ Կոստով (բուլղար․՝ Николай Костов, հուլիսի 2, 1963(1963-07-02)[1][2], Դոբրիչ), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող պրոֆեսիոնալ խաղացել է 1981-1994 թվականներին։ 1989 թվականին խաղացել է սՍոֆիայի «Սլավիա» թիմում, իսկ 1990-1993 թվականներին «Անորտոսիս» թիմի կազմում հանդես է եկել Կիպրոոսի առաջին դիվիզիոնում։ 1994 թվականին «Սպարտակ» ակումբում ավարտել է կարիերան։

Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչի կարիերան սկսել է 1996 թվականին Դոբրուջա քաղաքի համանուն ակումբում, այդ ժամանակ ակումբը հանդես էր գալիս Բուլղարիայի Պրեմիեր լիգայում։ Այնուհետև մարզիչ է աշխատել Կիպրոսի մի շարք ակումբներում, «Անորտոսիսում», «Օլիմպիակոսում» և ԱԵԿ-ում։ 2007-2008 թվականներին եղել է Հայաստանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչը։

2008 թվականի ապրիլին Նիկոլայ Կոստովը ներկայացվել է որպես Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ[3]։ Նոր մարզչի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված էր մեկ տարով։ 2009 թվականի հունիսին պայմանագրի ժամկետը «մետալուրգի» հետ երկարացվել է երեք տարով[4], ինչի համար Կոստովը դարձել է «Մետալուրգի» առաջին մարզիչը, ով երկարացրել է պայմանագրի ժամկետը[5]՝ միառժամանակ թիմի հետ հանդես գալով Եվրոպայի Լիգայում։

2010 թվականի նոյեմբերի 13-ին պաշտոնապես ընդունվել է Նիկոլայ Կոստովի հրաժարականը[6]։ Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Պյատենկոն

2012 թվականի հուլիսի վերջին Նիկոլայ Կոստովը համաձայնագիր է կնքել ուկրաինական «Կարպատի» ակումբի հետ[7]։ 2014 թվականի հունվարի սկզբին դարձել է Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբի գլխավոր մարզիչ[8]։ 2014 թվականի մայիսին պայմանագրի ավարտից հետո լքել է «Տավրիան»[9]։

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2014-2015 թվականների առաջնության առաջին շրջանում մարզել է «Տոսնո» ռուսական ակումբին։

2015-2016 թվականների մրցաշրջանում վերադառձել է Բուլղարիա և աշխատում «Բոտև» ակումբում։

2015-2016 թվականների մրցաշրջանն անցկացրել է Ուկրաինայում, մարզել է «Ստալ» ակումբին։

2018 թվականի հուլիսին՝ մրցաշրջանի կեսերին, գլխավորել է Ղազախստանի «Շախտյոր» ակումբը[10] և հանել ակումբին «դուրս մնալու գոտուց»՝ բարձրացնելով նրան 8-րդ հորիզոնական[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիպրոսի գավաթի հաղթող՝ 2001-2002
  • ՈՒկրաինայիգավաթի ֆինալիստ՝ 2009-2010

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի դրությամբ Կոստովի կինը աշխատում էր Վառնայում, դուստրը՝ Ժենյան, սովորում էր Մանչեստրում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Николай Костов — главный тренер донецкого «Металлурга»» (ռուսերեն). UA-Футбол. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Николай Костов продлил контракт с донецким «Металлургом»» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Николай Костов: «Удивить болельщиков!»» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Официально: Костов покинул «Металлург»» (ռուսերեն). Football.ua. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Ніколай Костов очолив «Карпати»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Таврия»: Костов представлен команде Արխիվացված 2014-06-26 Wayback Machine Football.ua
  9. Костов: «Мой контракт закончился» Արխիվացված 2014-07-19 Wayback Machine Football.ua
  10. «Николай Костов возглавит «Шахтёр»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  11. «Николай Костов: «Я думаю, что в следующем году „Шахтёр" не будет так сильно опускаться»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  12. «Николай Костов: «Будет хорошая игра — будут зрители»» (ռուսերեն). UA-Футбол. 2008 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]