Հովհաննես Գրիգորյան (ֆուտբոլիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1985[1] (40 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հովհաննես Ռազմիկի Գրիգորյան (մարտի 9, 1985[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Հովհաննես Գրիգորյանը Կապանի «Լեռնագործի» կազմում նշել է իր նորամուտը Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Հաջորդ տարի «Լեռնագործը» կազմալուծվել է, և նրա տեղում ձևավորվել է նրա ավանդույթների շարունակող «Գանձասարը», որի կազմում էլ իր ելույթները շարունակել է Գրիգորյանը։ Կապանում երկու մրցաշրջան ծաղալուց հետո տեղափոխվել է «Բանանց»։ 2009 թվականի դեկտեմբերին՝ Երևանի «Բանանցի» հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից կես տարի առաջ, Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը և ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել «Գանձասար»[2][3]։ Տեղափոխվելու որոշումը կապված էր «Բանանցի» կազմում չընդգրկվելու հետ։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է Կազանի «Ռուբինը»։ Կուրբան Բերդիևը դիտել է Հովհաննես Գրիգորյանի մասնակցությամբ խաղի տեսագրությունը և որոշել դիտարկել նրա թեկնածությունը[4]։
Մրցաշրջանի ավարտից հետո Գրիգորյանով հետաքրքրվել են «Բանանցն» ու Կազանի «Ռուբինը», իսկ հետո տեղեկություն է տարածվել, որ նա կարող է տեղափոխվել Երևանի «Արարատ»։ Ավելի ուշ լուր է տարածվել, որ «Ուլիս» տեղափոխվելու վերաբերյալ[5]։ 2011 թվականի հունվարի վերջին հայտնի է դարձել, որ Հովհաննես Գրիգորյանը պայմանագիր է կնքել «Շիրակի» հետ։ Ակումբում նկատվել են դրական փոփոխություններ, ինչից առաջ նա գտնվում էր ճգնաժամային դրության մեջ[6][7]։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստն ակումբի հետ միասին որոշել է խզել պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ։ Գրիգորյանն այդ որոշումը կայացրել է ընտանեկան հանգամանքներից ելնելով։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է Երևան, որտեղ պայմանագիր է կնքել «Միկայի» հետ[8]։ Առաջնության ավարտին պայմանագրի ժամկետն ակումբը չի երկարացրել, և Գրիգորյանը դարձել է ազատ գործակալ։ Նա հայտարարել է, որ ունի մի քանի առաջարկներ և շուտով որոշում կկայացնի իր հետագա կարիերայի վերաբերյալ։ Նշվել է «Շիրակ» վերադառնալու հնարավորությունը, որտեղից նա տեղափոխվել էր «Միկա»[9]։ Մեկ շաբաթ անց Գրիգորյանը պայմանագիր է կնքել «Շիրակի» հետ երկուսուկես տարով։ 2012 թվականի հունվարի 8-ին Գրիգորյանը միացել է թիմին[10]։ Ակումբի կազմում առաջնության մեկ երրորդն անցկացնելուց հետո Գրիգորյանը հեռացել է թիմից՝ միանալով Երևանի «Ուլիսին»[11][12]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանանց»
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2006, 2007
- Հայաստանի գավաթակիր – 2007
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008, 2009
- Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2005, 2008
- «Միկա»
- Հայաստանի գավաթակիր – 2011
- «Շիրակ»
- Հայաստանի գավաթակիր – 2011/12
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսի 12-ի տվյալներով
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Գանձասար | 2003 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 0 |
| 2004 | 21 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 1 | |
| Ընդհանուր | 46 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 1 | |
| Բանանց | 2005 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 3 | 0 |
| 2006 | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | |
| 2007 | 24 | 1 | 4 | 0 | 2 | 0 | 30 | 1 | |
| 2008 | 25 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 33 | 0 | |
| 2009 | 8 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 12 | 0 | |
| Ընդհանուր | 63 | 1 | 13 | 0 | 10 | 0 | 86 | 1 | |
| Գանձասար | 2010 | 23 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 24 | 0 |
| Ընդհանուր | 23 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 24 | 0 | |
| Շիրակ | 2011 | 8 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 13 | 1 |
| Ընդհանուր | 8 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 13 | 1 | |
| Միկա | 2011 | 9 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 0 |
| Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 0 | |
| Շիրակ | 2012/13 | 13 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 16 | 0 |
| Ընդհանուր | 13 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 16 | 0 | |
| Ուլիս | 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| Ընդհանուր կարիերայում | 162 | 2 | 21 | 1 | 12 | 0 | 195 | 3 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Оганес Григорян перешел из «Бананца» в «Гандзасар»» (ռուսերեն). Armsport.am. 21.12.2009. Վերցված է 15.12.2010-ին.
- ↑ «Оганес Григорян: наша главная цель — завоевать Кубок» (ռուսերեն). Armfootball.com. 3.2.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 15.12.2010-ին.
- ↑ . «Оганес Григорян пройдет просмотр в «Рубине»» (ռուսերեն). Armfootball.com. 24.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 24.11.2010-ին.
- ↑ «Высшая лига: трансферная зима» (ռուսերեն). Armsport.am. 15.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 15.12.2010-ին.
- ↑ «Оганес Григорян подписал контракт с «Шираком»» (ռուսերեն). Armsport.am. 22.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 6.2.2011-ին.
- ↑ «Оганес Григорян: «Ширак» никому уступать не собирается» (ռուսերեն). Armsport.am. 24.1.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 6.2.2011-ին.
- ↑ «Оганес Григорян будет выступать в «Мике»» (ռուսերեն). Armsport.am. 11.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 12.06.2011-ին.
- ↑ «Оганес Григорян не продолжит свою карьеру в «Мике»» (ռուսերեն). Armsport.am. 14.12.2011. Վերցված է 19.03.2012-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Оганес Григорян вновь будет выступать за «Ширак»» (ռուսերեն). Armsport.am. 22.12.2011. Վերցված է 19.03.2012-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Оганес Григорян покинул «Ширак»» (ռուսերեն). Armfootball.com. 23.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 02.08.2012-ին.
- ↑ «Оганес Григорян перешел в «Улисс»» (ռուսերեն). Armsport.am. 01.08.2012. Վերցված է 02.08.2012-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալաշկերտի ֆուտբոլիստներ
- Արարատի ֆուտբոլիստներ
- Գանձասարի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Շիրակի ֆուտբոլիստներ
- Ուլիսի ֆուտբոլիստներ
- Ուրարտուի ֆուտբոլիստներ
- Միկայի ֆուտբոլիստներ
- Ուրարտու 2-ի ֆուտբոլիստներ