Արթուր Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Քոչարյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուր Վարդանի Քոչարյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 168 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1992 թթ.
1993-1997 թթ.
1999
1999-2000 թթ.
2000
2001
2002
2003
2003
2003–2004 թթ.
2004–2006 թթ.
2006–2007 թթ.
2008–2009 թթ.
2010–2011 թթ.
2012
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/ՀայաստանՄալաթիա
ՀայաստանԱրարատ (Երևան)
ՀայաստանԶվարթնոց ԱԱԼ
ՀունաստանԻլյասիսոս
ՀայաստանՄիկա
ՀայաստանՓյունիկ
ՀայաստանՍպարտակ (Երևան)
ՀայաստանԿոտայք
ՀայաստանԿոտայք-2003
ԼիբանանՀՄՄ Բեյրութ
ԼիբանանՀեքմե
ՀայաստանԳանձասար
ՀայաստանՈւլիս
ՀայաստանԳանձասար
ՀայաստանՈւլիս
66 (30)
87 (37)
28 (11)
8 (2)
8 (2)
19 (5)
21 (3)
12 (7)
2 (0)
? (15)

48 (23)
48 (18)
46 (11)
0 (0)
Ազգային հավաքական
1994-?
1996-1999
ՀայաստանՀայաստան (մինչև 21)
ՀայաստանՀայաստան
10 (4)
4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արթուր Քոչարյան (սեպտեմբերի 14, 1974(1974-09-14)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուլիսի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալաթիայի» կազմում հասցրեց հաղթել ԽՍՀՄ-ի առաջնությունը։ 1993 թվականին տեղափոխվեց Երևանի «Արարատ»։ Նույն մրցաշրջանում դարձավ առաջնության և գավաթի ոսկե մեդալակիր։

Շատ ժամանակ հետո՝ 2000 թվականին «Միկա»-յի կազմում դարձավ գավաթի հաղթող, իսկ 2001 թվականին «Փյունիկ»-ի կազմում ոսկե մեդալակիր։

3 տարի Քոչարյանը անցկացրեց Լիբանանում, խաղալով Բեյ­րութի «Օմենմեն» и «Խեկմեխ» ակումբներում։

2006 թվականին տեղափոխվեց Կապանի «Գանձասար»։ 2 մրցաշրջանում Քոչարյանը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։ Հետո տեղափոխվեց «Ուլիս», որտեղ 2009 թվականի առաջնությանը 15 գնդակով դարձավ լավագույն ռմբարկու[3][4]. Այդ մրցաշրջանում Քոչարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներից մեկն էր[5][6]։

Մրցաշրջանի ավարտից հետո «Գանձասարի» հետ 1+1 ձևաչափով կնքեց պայմանագիր։ 2010 թվականի մայիսին Քոչարյանի հաշվին 400 պաշտոնական խաղ էր գրանված։ 2010 թվականի մրցաշրջանում Քոչարյանը չկարողացավ պայքարել լավագույն ռմբարկուի տիտղոսի համար՝ վնասվածքների պատճառով, որոնք ստացավ խաղացողը[7]։ 2010 թվականի մրցաշրջանում Քոչարյանի 8-րդ խփած գնդակը դարձավ 137-րդը Հայաստանի Բարձրագույն խմբում[8]։ Մրցաշրջանի ավարտին Քոչարյանը ակտիվացրեց 1+1 տարբերակը, շարունակելով ելույթները «Գանձասարում»[9]։ Մրցաշրջանի կեսին առաջացավ կոնֆլիկտ։ Առաջնության 15-րդ տուրում «Գանձասար»-«Ուլիս» խաղում Աբրահամ Խաշմանյանը փոխարինեց Քոչարյանին։ Քոչարյանը՝ այդ գործողությունից դժգոհ, ցուցադրաբար՝ փոփոխությունից հետո հայտնեց իր դժգոհությունը մարզչից[10]։ Մարզչի և խաղացողի միջև տեղի ունեցավ բանավոր պայքար։ Խաշմանյանը հարցազրույներից մեկի ժամանակ ասեց Քոչարյանի՝ թիմից հեռանալու մասին[11]։ Ինքը Քոչարյանը դա համարեց վաղաժամ և ցանկացավ շարունակել խաղալ «Գանձասարում»[12]։ Արդյունքում կոնֆլիկտը կարողացան որոշել թիմի գործադիր տնօրենի՝ Վլադիկ Առաքելյանի։ Քոչարյանը ներողություն խնդրեց թիմից և երկրպագուներից, ընդունեց իր՝ մարզիկին անվայել վարքը, դա կապելով առաջնությունում իր լարվածության հետ։ Խաշմանյանը այդ պատահարը համարեց չեղյալ, հարգելով Քոչարյանի բոլոր արժանիքները[13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքականի կազմում Քոչարյանը անցկացրել է 10 խաղ[14], խփելով 4 գոլ[15]։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 խաղ։ Մեկը 1996 թվականին Մարոկկոյի դեմ, առաջինը հավաքականի կազմում, որտեղ Հայաստանը 0։6 հաշվով պարտվեց Մարոկկոյին։ Եվս երեք խաղ անցկացրել է 1999 թվականին, դուրս գալով փոխարինման[16]։ Հավաքականում փայլել այդպես էլ չհաջողվեց։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀայաստանԱրարատ (Երևան)
  • Հայաստանի չեմպիոն։ 1993, 1995
  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ 1996-1997
  • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1994
  • Հայաստանի գավաթի հաղթող։ 1993, 1994, 1995, 1996-1997
  • Հայաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից։ 1997
  • ՀայաստանՄիկա
  • Հայաստանի գավաթի հաղթող։ 2000
  • ՀայաստանՓյունիկ
  • Հայաստանի չեմպիոն։ 2001
  • ՀայաստանՈւլիս
  • Ակումբային
  • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2009
  • Անձնական
  • Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ 2009
  • ՀայաստանԳանձասար
  • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Արթուր Քոչարյանը դարձավ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու» (ռուսերեն). Armsport.am. 4.11.2009. Վերցված է 10.12.2010-ին.
  4. ««Ոսկե գնդակը» Արթուր Քոչարյանին հանձնեց Երևանի փոխքաղաքապետը» (ռուսերեն). Armsport.am. 22.12.2009. Վերցված է 10.12.2010-ին.
  5. «Ով կդառնա Հայաստանի 2009 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստը» (ռուսերեն). Armsport.am. 19.11.2009. Վերցված է 10.12.2010-ին.
  6. «Հենրիխ Մխիթարյանը Հայաստան 2009-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավաքնորդ։» (ռուսերեն). Armsport.am. 2.12.2009. Վերցված է 10.12.2010-ին.
  7. «Քոչարյան՝ շատ շուտով կսկսեմ խփփել» (ռուսերեն). Armsport.am. 16.6.2010. Վերցված է 10.12.2010-ին.
  8. «28-րդ տուր։ Թվեր և փաստեր» (ռուսերեն). Armsport.am. 15.11.2010. Վերցված է 10.12.2010-ին.
  9. «Արթուր Քոչարյանը մնում է «Գանձասարում»» (ռուսերեն). Armsport.am. 10.12.2010. Վերցված է 10.12.2010-ին.
  10. «Մարզիչը արգելեց Արթուր Քոչարյանին մասնակցել մարզումներին» (ռուսերեն). Armsport.am. 26.07.2011. Վերցված է 23.08.2011-ին.
  11. «Աբրահամ Խաշմանյան։ Արթուր Քոչարյանն էլ թիմում չէ» (ռուսերեն). Armsport.am. 29.07.2011. Վերցված է 23.08.2011-ին.
  12. «Արթուր Քոչարյան՝ ցանկանում եմ մնալ «Գանձասարում»» (ռուսերեն). Armsport.am. 29.07.2011. Վերցված է 23.08.2011-ին.
  13. «Արթուր Քոչարյանը կշարունակի ելույթները «Գանձասարում»» (ռուսերեն). Armsport.am. 22.08.2011. Վերցված է 23.08.2011-ին.
  14. «Գեվորգ Ղազարյանը- նոր ռեկորդակիր» (ռուսերեն). Armsport.am. 8.9.2010. Վերցված է 10.12.2010-ին.
  15. «Լավագույն ռմբարկու դարձավ Հենրիխ Մխիթարյանը» (ռուսերեն). Armsport.am. 8.9.2010. Վերցված է 10.12.2010-ին.
  16. «Artur Kocharyan» (ռուսերեն). Armfootball.tripod.com. 10.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 10.12.2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]